
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը վերջին տարիներին շարունակում է մնալ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համեմատ ցածր մակարդակի վրա՝ չհասնելով միջազգային կառույցների սահմանած նվազագույն շեմին։
2020-2025 թվականների պետական բյուջեի տվյալներով՝ պետությունը կրթության ոլորտին հատկացրել է միջինը ՀՆԱ-ի 2․5 %-ը։
Մասնավորապես՝ 2020 թվականին կրթության ոլորտին տրամադրվել է ՀՆԱ-ի 2․4 %-ը, 2021-ին՝ 2․3 %-ը, իսկ 2022 և 2023 թվականներին ցուցանիշը նվազել է՝ կազմելով 2․1 %։ 2024 թվականի պետական բյուջեի փաստացի արժեքով կկազմի ՀՆԱ-ի 2․5 % – ը, իսկ 2025 թվականի բյուջեի նախագծով այդ ցուցանիշը փոքր-ինչ կաճի՝ կազմելով 2․9 %։ Տե՛ս գծապատկեր 1-ը։
Գծապատկեր 1
Համեմատության համար՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ երկրների համար առաջարկում են կրթությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 4-6 % – ը՝ ոլորտի կայուն զարգացման և որակի ապահովման նպատակով։
Գծապատկերում ներկայացված է 2020-2025 թվականների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները՝ ըստ վիճակագրության կոմիտեի։ Տե՛ս գծապատկեր 2-ը։
Գծապատկեր 2
Տնտեսագետ
Նոր մեկնաբանություն