«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Հակոբ Կարապետյանի ՖԲ էջից
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանի վրա սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:
Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։
Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝ Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։
«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած», – նշված է հայտարարության մեջ։
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ իրավապահ մարմիններից պահանջում են ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։
«Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից», – պահանջում են լրագրողական կազմակերպությունները։
Միաժամանակ հայտարարության մեջ խորը մտահոգություն է արտահայտվում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։
«Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Թեև այդ լրատվամիջոցի անունը չհնչեց, քաղաքապետի կողմից հենց «Հետք»-ին թիրախավորելը կասկած չի հարուցում։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է», – նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը նախաձեռնել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Երևանի Մամուլի ակումբը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն միանում է հայտարարությանը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ