«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից
ԵԽ անդամ երկրները պետք է վերանայեն սոցիալական մեդիայում արտահայտման իրավունքի վերաբերյալ ազգային օրենսդրությունը։ Այս ուղերձով է հանդես եկել ԵԽԽՎ մշակույթի հանձնաժողովը։
Հանձնաժողովը մասնավորապես ուշադրություն է հրավիրում ինչպես կարծիքների արտահայտման ազատության ապահովմանը, այնպես էլ սեփական սոցիալական էջերի կառավարման հարցում մեդիագրագետ մոտեցում ցուցաբերելուն։ Հատուկ ընդգծվում է հրապարակումները օրենքներին համապատասխան մոդեռացիայով ներկայացնելու անհրաժեշտությունը։
Կոմիտեի համոզմամբ, բովանդակության կարգավորումը չպետք է «սառեցնող ազդեցություն ունենա խոսքի ազատության վրա» և չպետք է պարտադրի առկա քաղաքական ուժի տեսակետները կամ «կարծիքների կամ գաղափարների գրաքննություն, որոնք կարող են հակասել իշխող մեծամասնության շահերին»:
Ավելին, ըստ ԵԽԽՎ մշակույթի հանձնաժողովի, ազգային կանոնակարգերը չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն դնեն սոցիալական մեդիայի վրա։ Հակառակ դեպքում, ըստ հանձնաժողովի, կստեղծվեն պայմաններ «բովանդակության հեռացման չափազանց եռանդուն մոտեցման համար»:
Հանձնաժողովն ընդգծում է, որ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը պետք է սոցիալական մեդիայի ալգորիթմներով ճանաչելի լինի օգտատերերի համար։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































