
Լուսանկարը՝ njea.org կայքի
«Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի», երբ խոսքը վերաբերում է 16 տարեկանից հետո իրենց կրթության հարցերում ընտրություն կատարելուն։ Այս հայտարարությամբ է հանդես եկել Ջերսի կղզու կրթության նախարար Ռոբ Վարդը։
Նա հանդիպումներ է ունեցել կղզու տարբեր հատվածներում ապրող երիտասարդների հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք ներկայիս կրթական համակարգում ընտրություն կատարելու հնարավորությունները համապատասխանում են ուսանողների ձգտումներին։
Ուսումնասիրության հիմքով կազմված զեկույցում նշվում է, որ որոշ ուսանողներ իրենց զգացել են ճնշված՝ ստիպված լինելով կատարել ճարահատյալ ընտրություն։
Նախարարն ասել է՝ անհրաժեշտ է լրջորեն դիտարկել 16 տարեկանից հետո կրթություն տրամադրող բոլոր հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը։ Նա նշել է, որ 16 տարեկանից բարձր անձանց կրթության բարելավման համար անհրաժեշտ է վերանայել դասացուցակներն ու ուսման վճարները։
Զեկույցում ընդգծված է ուսանողների ձգտումը՝ ավելի շատ գործնական կյանքի հմտություններ և ավելի լայն աշխատանքային փորձ ձեռք բերել սովորելու ընթացքում։
























































