«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Չան Չուն Սինգի
Սինգապուրի կրթության նախարարությունը հայտարարում է, որ աշակերտների բնավորության և սոցիալական հմտությունների զարգացումն իրենց քաղաքականության առանցքում է։ Նախարարության պարզաբանմամբ, կրթությունը պետք է գերազանցի ակադեմիական գիտելիքներին և ներառի անձնային ու քաղաքացիական դաստիարակություն։
Նախարարությունը ընդգծում է, որ հարկ է հատուկ ուշադրությամբ նպաստել, որ աշակերտները դպրոցում սովորեն ճանաչել և կարգավորել իրենց զգացմունքները, զարգացնեն կարեկցանք, կառուցեն առողջ փոխհարաբերություններ և կայացնեն պատասխանատու որոշումներ։
Այս հմտությունները խթանվում են ոչ միայն բնավորություն և քաղաքացիություն առարկայի դասերի ժամանակ, այլև արտադասարանային գործունեության։ Կազմակերպվում են այցելություններ, համայնքային նախաձեռնություններ և բնության մեջ տեղակայված ուսումնական ճամբարներ։
Նախարարությունը նշում է նաև, որ ժամանակակից, արագ փոփոխվող և հաճախ անկանխատեսելի աշխարհում ուսուցիչները կարևոր դեր ունեն։ Պետք է օգնել երեխաներին զարգացնել դիմացկունություն և հոգ տանել նրանց բարեկեցության մասին։
Միևնույն ժամանակ, Սինգապուրի կրթության նախարարությունը շեշտում է՝ աշակերտի համակողմանի զարգացման հարցում դպրոցը չի կարող միայնակ լինել։ Արդյունավետ արդյունքի համար անհրաժեշտ է համագործակցություն ծնողների հետ՝ ընդհանուր արժեքային դաստիարակության և սոցիալական հմտությունների ձևավորման համար։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































