«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Portugalresident-ի
Պորտուգալիայի դպրոցներում ուսումնական տարին սկսվել է 800 ուսուցչի թափուր տեղով: Հայտարարել է Պորտուգալիայի Ուսուցիչների ազգային ֆեդերացիան: Տեղեկությունը հայտնում է Euronews-ը:
Ըստ Պորտուգալիայի Ուսուցիչների ազգային ֆեդերացիայի, 200 հազար երեխա զուրկ է տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներից:
«Սա անցյալ տարվա համեմատ շատ ավելի լուրջ իրավիճակ է», – հայտարարել է ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարիո Նոգուերիան: Նա ասել է, որ դպրոցը լքած ուսուցիչների 10 տոկոսն է եղել երիտասարդ: Նոգուերիան բացատրել է դպրոցից հեռանալու պատճառը. ուսուցիչների առջև պահանջ է դրվում դասավանդել աշակերտների մեծ թիվ ունեցող դասարաններում, ցածր աշխատավարձով:
Ուսուցիչների շուրջ ստեղծված իրավիճակում Պորտուգալիան նրանց դասավանդման թույլատրելի տարիքը հասցրել է 70-ի:
Պորտուգալիայի կրթության նախարար Ֆերնանդո Ալեխանդրեն ուսումնական տարվան ընդառաջ դիմելով ուսուցիչներին՝ խոստացել էր բարելավել պայմանները: Կառավարությունն ուսուցիչների հետ բանակցություններ է նախատեսում հոկտեմբերի 21-ից:
Նմանատիպ խնդիրներ կան ԵՄ 23 այլ երկրներում: Եվրահանձնաժողովին ներկայացված զեկույցի համաձայն, 2023-ին ուսուցիչների ամենամեծ խնդիրներ ունեցող երկրներից են Գերմանիան, Շվեդիան, Իտալիան:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































