«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ-ի
ՀՀ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024 թ․ կամավոր ատեստավորման կազմակերպման և անցկացման, ներառյալ 23 առարկաներից թեստերի կազմման աշխատանքների ծախսը կազմել է 49 մլն. 500 հազար դրամ»,- տեղեկացնում է ԳԹԿ-ն՝ նշելով, որ 2024 թ. անցկացված կամավոր ատեստավորման կազմակերպման տեխնիկական կողմի ապահովման աշխատանքներն իրականացրել է ԿՏԱԿ-ը։
Ըստ պաշտոնական պատասխանի, 2025 թվականի ծախսերն անփոփոխ են։
Այս պատասխանը գրելու համար ԳԹԿ-ից պահանջվել է 28 աշխատանքային օր։
mediaforedu.am-ը ԳԹԿ-ին գրավոր հարցում էր ուղարկել հունվարի 21-ին 5 օրում պատասխան ստանալու ակնկալիքով։ Սակայն ԳԹԿ-ն հունվարի 22-ին գրել էր. «Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ ենթակետը՝ տեղեկատվությունը կստանաք 2025 թ․ փետրվարի 21-ին (Ձեր դիմումը ստացվել է 2025 թ․ հունվարի 21-ին): Միարժամանակ տեղեկացնում ենք, որ տեխնիկական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ԳԹԿ-ն չի տիրապետում»։
Սակայն, փետրվարի 21-ի փոխարեն պատասխանն ուղարկվել է փետրվարի 27-ին։

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Այս հարցման անհրաժեշտությունն առաջացել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակ ի հայտ եկած խնդրի առիթով։ Ուսուցիչները դժգոհում էին, որ չեն տեսել, թե քանի առաջադրանք է եղել ատեստավորման ժամանակ, ուստի եղել են չպատասխանված հարցեր։
Մեր գրավոր հարցումներից ու հրապարակումներից հետո ԿՏԱԿ-ը խոստացավ, որ կլուծի խնդիրը։
mediaforedu.am-ը փորձել է հստակեցնել, թե, ի վերջո, որն է այս շատ պարզ հարցը ի սկզբանե չլուծելու պատճառը։ Այդ իսկ պատճառով էլ հետաքրքրվել էինք, թե որքան գումար է ստանում ատեստավորման տեխնիկական ապահովման պատասխանատու մարմինը։
Ի դեպ, մեր հարցմանը պատասխանելու իրավասության վերաբերյալ որոշումը ԿԳՄՍ նախարարությանն է։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026

























































