«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը mediaforedu.am-ին ուղարկած գրավոր պատասխանով վերահաստատել է, որ էլեկտրոնային եղանակով անցկացվելիք հաջորդ թեստավորման ժամանակ թեստի վերևում կնշվի, թե քանի հարցի է պետք պատասխանել:
Արտակ Պողոսյանը, թեև 2-րդ անգամ նույնպես չմասնակցեց ուսուցչի հետ բանավեճի՝ մեր հրավերին, հունվարի 8-ին mediaforedu.am-ին բանավոր հայտնել էր, որ ուսուցիչների վկայակոչած խնդիրները կլուծվեն: Նկատի ունենալով ուսուցիչների թերահավատությունը, mediaforedu.am-ը խնդրել էր վերահաստատել նաև գրավոր:
ԿՏԱԿ տնօրենը գրել է. «Ձեր հարցին բանավոր կերպով պատասխանել եմ հետևյալը. համակարգը գործարկվել է առաջին անգամ և այո, մենք ստացել ենք առաջարկություններ ուսուցիչներից և հաջորդ փուլում իրականացնելու ենք համակարգի լավարկման աշխատանքներ, հաշվի են առնվելու ուսուցիչների առաջարկությունները, օրինակ՝ թեստի վերևում նշված է լինելու առաջադրանքների քանակը»:
«Չպատասխանված հարցերը ավելի ակնառու դարձնելու համար կդիտարկենք նաև այլ հնարավոր տարբերակներ: Ուսուցիչների առաջարկների մեծ մասը հենց այդ հարցին է վերաբերվել, սակայն կան նաև լավարկման այլ ուղղություններ, մասնավորապես՝ բողոքարկման մեխանիզմը, թեստի արդյունքների ցուցադրման մեխանիզմը»,- պատասխան գրությամբ հավաստիացնում է ԿՏԱԿ տնօրենը:
Իրավիճակ է փոխվել
Արտակ Պողոսյանին կրկին հարցում ուղարկելու առիթը նախորդ պատասխանի և ԿԳՄՍ նախարարության հղման անհամապատասխանությունն էր և խնդիրների առկայության պնդումները չընդունելու նախնական դիրքորոշումը: Սակայն շարունակված նամակագրությունը, հրապարակումներն ու ուսուցիչների ակտիվությունը ստիպեցին, որ փոխվի այս հարցի նկատմամբ մոտեցումը: Ըստ էության, այս պահին դեռ ԿՏԱԿ-ի պաշտոնական խոստում- պատրաստակամությունը տալիս է էլեկտրոնային եղանակով անցկացվելիք հաջորդ թեստավորման ժամանակ խնդիրների լուծման հիմք:
Պատմություն
mediaforedu.am-ը Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման վերաբերյալ խնդրին սկսեց անդրադառնալ նախ ՀՀ վարչապետի «Գնդակահարության պատին» Karine Zhamakochyan անուն-ազգանունով հանդես եկող օգտատիրոջ գրառման հիմքով:
Ուսուցիչը գրել էր, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, պատասխանել միայն 13 առաջադրանքի, հաջորդ առաջադրանքները չի տեսել, քանի որ էկրանի վրա նշում չի եղել, որ կան այլ հարցեր ևս: Քանի որ ՀՀ վարչապետին ուղղված հարցադրումից ակնհայտ էր, որ ուսուցիչն անհրաժեշտ միավորները չի հավաքել տեխնիկական խոտանի պատճառով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էինք գրավոր պատասխանել այս իրավիճակի հետ կապված հարցերին՝ ստիպված 4 անգամ կրկնելով թերությանների ու դրանց վերացման վերաբերյալ պարզ հարցերը:
Նամակագրությունը շարունակելի է, քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները չեն տրվել ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով:
Կարևոր է էլեկտրոնային եղանակով անցկացվելիք թեստավորման հետ կապված խնդիրների վերացման խոստումների կատարման փաստական առկայությունը:
Ուսուցիչների ատեստավորման գործընթացի ակտիվացման համար պետք է լուծվեն բոլոր խնդիրները: Հատկապես երբ ՀՀ պետական բյուջեով վերջին տարիներին ավելացել են ատեստավորման համար հատկացված ծախսերը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ