Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ փորձագետ, ՀՀ կրթության տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հունիսի 9–ին ամփոփեց բուհական և հետբուհական կրթության խնդիրները։
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարած կոնսորցիումի հետ համագործակցությամբ ուսումնասիրել է բուհական ու հետբուհական կրթության ծախսերը, վեր հանել խնդիրները։ Ուսումնասիրությունն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։
Ըստ Ալեքսանդր Շագաֆյանի, թեև կրթության բյուջեն մեծանում է, այն դեռ հեռու է միջազգային չափանիշներին համապատասխան լինելուց։ «Դեռ նոր է եկել–հասել ՀՆԱ–ի 3 տոկոսին, մինչդեռ միջազգային չափանիշներով, զարգացում ապահովելու համար պետք է լինի 4–6 տոկոս», – ընդգծեց փորձագետը՝ անդրադառնալով նաև բուհական կրթօջախների ինքնավարության հետ կապված խնդիրներին։
























































