«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Պատկերը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի
Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի երկրորդ թողարկման դիմումների ընդունելությունը։ Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։
Ծրագրի տևողությունը հինգ ամիս է․ 2025թ․ սեպտեմբերի սկզբից մինչև 2026թ հունվար։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։
Դիմելու վերջնաժամկետն է 2025թ․ հուլիսի 20-ը։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 21-ից 35 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է տեսողական (վիզուալ) արվեստագետներին։
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։
Ի՞նչ ակնկալել ծրագրից
Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝
Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում
Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում
Հաղորդակցություն և տեսանելիություն
Մասնագիտական ոլորտում դիրքավորում
Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում
Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ
Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ
ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախս հոգալու կրթաթոշակ։
Դիմելու համար լրացրեք հարցաշարը։
Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը`
Ինքնակենսագրական (ռեզյումե)
Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում)
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ icaevn.programs@gmail.com էլ․փոստի հասցեով կամ +374 98 96 67 52 հեռախոսահամարով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026

























































