«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Ավելի շատ սպորտ և ներդրումներ՝ ավագ դպրոցում և կվերականգնվի երեխաների հետաքրքրվածությունը դպրոցի նկատմամբ։ BBC-ի փոխանցմամբ, նշված է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարության կենտրոնի զեկույցում։
Ըստ բրիտանական կենտրոնի տվյալների, 5 երեխայից մեկը կանոնավոր կերպով բացակայում է դասերից։ Ծնողներն արդեն շատ դեպքերում սովորական են համարում երեխաների դպրոց չհաճախելը։
Մեծ Բրիտանիայի կրթության դեպարտամենտը հայտարարել է, որ ծնողները պետք է ապահովեն երեխաների հաճախելիությունը՝ դպրոց։ Մասնագետները պարզել են, որ դպրոց գնալու ակտիվությունը կիսով չափ կրճատվել է Կորոնավիրուսից հետո․ նախկինում դպրոց կանոնավոր չէր հաճախում յուրաքանչյուր 10 երեխայից 1-ը։
Զեկույցի հեղինակները վստահ են, որ երեխաներին դպրոցում մեծապես կգրավեն սպորտը, ակտիվ խաղերը ինչպես ֆիզիկական ակտիվության ապահովման, այնպես էլ հոգեբանական վիճակի բարելավման տեսանկյունից։
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Մարտին Օլիվերն ասել է, որ երեխաների կանոնավոր բացակայությունն էականորեն նվազեցնում է ուսուցման որակը։ Եթե ունես 30 աշակերտ, մի օր բացակա է 5-ը, հաջորդ օրը՝ մյուս 5-ը, ապա դա խանգարում է ոչ միայն այդ օրվա բացակայողներին, այլև՝ մյուսներին,- եզրափակել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
























































