«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ Tibetan review-ի
Չինաստանը հայտարարել է Տիբեթում իր խնդրահարույց կրթական քաղաքականությունը շարունակելու մասին:
Tibetan review պարբերականն ընդգծում է, որ Չինաստանն այս որոշումը կայացրել է՝ «կենտրոնանալով քաղաքացիական կրթության վրա՝ անտեսելով տիբեթցի երեխաներին ծնողներից և հասարակությունից հարկադրաբար բաժանելու վերաբերյալ հանդիմանությունը և երեխաներին ստիպելով մտածել ու գործել այնպես, ինչպես էթնիկ չինացիները, որոնք անխոս հավատարիմ են միայն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը»:
Chinadaily-ի փոխանցմամբ, Պեկինում տեղի ունեցած 14-րդ Ազգային ժողովրդական կոնգրեսում Տիբեթի վարչական ղեկավար Գամա Ցեդայնն ասել է, թե Տիբեթի ինքնավար շրջանը կշարունակի խթանել քաղաքացիական կրթությունը՝ չնայած 14-րդ Դալայ Լամայի և նրա հետևորդների բազմաթիվ միջամտություններին:
Ցեդայնը դժգոհել է, թե Չինաստանի կրթական կենտրոնը Տիբեթում «անընդհատ արատավորում և խաթարում է Դալայ Լաման և նրա խումբը»: Ապա ավելացրել է, թե իրենց «չեն շեղի»:

Տիբեթի հոգևոր առաջնորդը, ամենևին չնսեմացնելով անխնա քննադատվող Չինաստանի նպատակները՝ կապված դպրոցով քաղաքականություն պարտադրելու հետ, իր զրույցներում մշտապես դրսևորում է ինքնատիպ մոտեցում՝ դպրոցին, կրթությանն ու գիտելիքին:
Դալայ Լաման իր զրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Տիբեթում չինացիների հիմնած դպրոցների դեպքում չափազանց նեղմիտ կլինի նրանց հանդեպ արհամարհանքը ցույց տալ այնպիսի գործողություններով, ինչպիսին է երեխաներին այնտեղ սովորելու չուղարկելը: Նույնիսկ եթե դպրոցները ստեղծել է Չինաստանի կառավարությունը, լավն են: Տիբեթերենի և դրանցում այլ առարկաների դասավանդման լավ չափանիշ ապահովելու համար պետք է հնարավոր լինի այդ հարցը քննարկել շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ: Ինչ էլ որ լինի, բոլոր տիբեթցիները պետք է ջանքեր գործադրեն ամեն կերպ»։
Չինաստանի քաղաքականությունը Տիբեթում հաճախ քննադատվում է որպես մշակութային ու լեզվական ձուլման քաղաքականություն, որի նպատակն է նվազեցնել տիբեթյան ինքնության ազդեցությունը հաջորդ սերունդների վրա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































