«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Ստեղծագործող ուսուցիչն ամենաառաջին կարևոր պայմանն է, որ երեխան դպրոցում նույնպես լինի ստեղծագործական մթնոլորտում և ինքն էլ ձգտի աշխարհին ներկայանալ իր անհատականությամբ:
Այսօրվա մոտեցումներն ամբողջ աշխարհում սրընթաց մխրճվում են ավտոմատացված, ոգուց ու զգայական աշխարհից խեղճացող իրականության մեջ: Եվ հենց այս պայմաններում է, որ ստեղծագործ ուսուցիչը կարող է սովորողների շրջանում ձևավորել բոլորովին այլ ձգտումներ: Այն, ինչ անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՀՀ նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի հեղինակային կրթական ծրագրով իրականացվող ամենամյա, ամառային «Արվեստի փառատոնի» շրջանակներում, արվեստագետ ուսուցիչների ջանքերով:
Շվեդիայից և Ֆրանսիայից ժամանած գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպված «Սահմաններ» ցուցահանդեսը ուսուցիչներին, կրթության մասնագետներին ու արվեստի, մանկավարժության ոլորտով հետաքրքրվածներին ուղղված խորհելու հրավեր էր:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստագետ ուսուցիչների նախաձեռնությամբ միջազգային սահմանները հատած ցուցահանդեսին ներկայացված էին աշխատանքներ, որոնց հեղինակների շարքում են հենց նույն կրթահամալիրի ուսուցիչները: Արտերկրից ժամանած արվեստագետներից ոմանք նաև ուսուցչական փորձ ունեն, մյուս մասը առիթներ ունենում է արվեստի ցուցադրությունների առիթով աշխատել նաև երեխաների հետ:
Ցուցահանդեսին մասնակցած արվեստագետներն ու ուսուցիչներն են՝
Մարտին Ալունդ /Շվեդիա/
Նարեկ Աղաջանյան/Շվեդիա/
Մալին Բենգսթոն /Շվեդիա/
Հեիդի Էդսթրոմ /Շվեդիա/
Գևորգ Այվազյան /Ֆրանսիա/
Գագիկ Չարչյան /Հայաստան/
Կարինե Մացակյան /Հայաստան/
Գուրգեն Պետրոսյան /Հայաստան/
Սուսան Ամուջանյան /Հայաստան/
Նարեկ Հակոբյան /Հայաստան/
Քնարիկ Ներսիսյան /Հայաստան/
«Սահմանների» գաղափարաբանության հիմքում ցուցահանդեսի համադրող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, արվեստագետ Գագիկ Չարչյանի հարցադրումներն են, թե
ի՞նչ կարող է անել արվեստը սահմանների փլուզման կամ վերաձևման պայմաններում
ինչպե՞ս պետք է մենք ապրենք մի աշխարհում, որտեղ կայունություն այլևս չկա, և որտեղ սահմաններն այլևս վստահելի ուղեցույցներ չեն
ինչպե՞ս կարող է արվեստը գործնականորեն օգնել մեզ դիմակայել, ըմբռնել և վերաիմաստավորել այս իրականությունը
Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և mediaforedu.am-ի
Գագիկ Չարչյանի մեկնաբանությամբ, Հայաստանցի, նաև՝ Շվեդիայից և Ֆրանսիայից ժամանած արվեստագետների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների ստեղծագործություններն անցնում են անձնական, քաղաքական ու պոետիկ տարածքներով՝ ձևավորելով բազմազան, հաճախ հակասական պատասխաններ այն հարցին, թե ինչ է նշանակում գոյություն ունենալ սահմանի եզրին կամ սահմանից դուրս։
«Արվեստը այստեղ դառնում է ոչ միայն արտահայտման միջոց, այլև դիմակայության ժեստ՝ պատերազմի, շուկայի և գաղափարախոսական ճնշումների դեմ ակտիվ ռազմավարություն։ Արվեստագետներն այստեղ բացահայտում են սահմանը ոչ որպես պատնեշ, այլ որպես փորձառություն», – մեկնաբանում է Գագիկ Չարչյանը՝ համադրելով ուսուցչի և արվեստագետի գործունեության սահմանները։
«Սահմանը դառնում է մի վայր, որտեղ հնարավոր է լսել, տեսնել, զգալ։ Այն միայն չի բաժանում, նաև միավորում է` ստեղծելով հաղորդակցության, երևակայելու և վերափոխման հնարավորություններ»։
Արվեստագետ դասավանդողը ցուցահանդեսի մեկամյա նախապատրաստության արդյունքը բնորոշում է որպես «ուղերձ ստեղծագործական ուժի, փոխըմբռնման և համատեղ երևակայության կարևորության մասին, որտեղ տարբեր լեզուներ, մեդիաներ ու պատմություններ միախառնվում են՝ ձևավորելով նոր տեսանկյուններ, զգայություններ և կապեր, որտեղ հարցադրումները չեն ակնկալում վերջնական պատասխաններ, այլ հրավիրում են մասնակցել՝ համադրելով, կասկածելով, վերաիմաստավորելով»։
«Սահմանները» նաև փիլիսոփայական հրավեր է՝ վերանայելու մեր մտածողության ճարտարապետությունը։ Սա է ուսուցչի մեկնաբանությունը, ըստ որի՝ սահմանը դառնում է վայր, որտեղ անհնարինը ձևավորվում է հավաքական երևակայությամբ։ Արվեստագետները ձգտում են բացահայտել հակադրությունների միջև գոյություն ունեցող արգելքների մեխանիզմները և բացել նոր հեռանկարներ։
Օգտագործելով տարբեր միջոցներ (վիդեո արտ, պերֆորմանս, ինստալյացիա լուսանկարչություն, օբյեկտ, կտավ…), նրանք ստեղծում են տեսողական ձևեր, որոնք խախտում են «սովորական» ընկալումը և դիտողին հրավիրում անցնել սահմանից այն կողմ:
«Միայն համատեղ մշակութային փորձի միջոցով ենք մենք կարողանում հասկանալ ինքներս մեզ՝ մեր փոփոխվող ինքնությունը»:
Գագիկ Չարչյանը ցուցահանդեսին ներկայացել է 31 լուսանկարների համախմբով: Այդ լուսանկարները դասավորված են հաջորդաբար, բայց ոչ ուղիղ գիծով, բարձր կամ ցածր՝ շարքով։
«Ինչպես դիտարկման ակտի ֆիզիկական մասնատվածությունն ինքնին։ Ինչպես շնչառությունը, ինչպես քայլվածքը՝ զբոսնելիս»։ Լուսանկարում տեսանելի է ասֆալտի շերտը, ցանկապատի ստորին եզրը: Այս կոնցեպտի մեկնաբանությունն արվեստագետ ուսուցիչը ներկայացնում է հետևյալ կերպ. «Սահման, որ մենք սովորաբար չենք տեսնում։ Կամ չենք ուզում տեսնել։ Առաջին հայացքից՝ ոչինչ։ Դատարկություն։ Կրկնություն։ Բայց եթե չշտապենք, այս տարրերը՝ զուրկ պատմողականությունից, կխոսեն ներկայության միջոցով»։
Ուսուցիչ արվեստագետի հայացքն է՝ ոգեշնչող միջավայրում առօրյա կյանքի հոսքից հեռացված իրերը նորից դառնում են տեսանելի՝ ծխախոտի մնացորդ, պլաստմասե խցան, յուղի բծեր, փոշի, համատարած ստվեր, մոլախոտ, քերծվածք, դիտահոր. տեղաշարժերի, պատահականությունների և դիտարկումների հաջորդականություն։
«Աշխատանքը պահանջում է ոչ թե հայացք, այլ ներկայություն։
Ուշադրությունն այստեղ դիմադրության ակտ է։
Սահմանը դադարում է գիծ լինելուց՝ դառնում է տեղ։
Այն մակերես է, որի վրա նստվածք է տալիս ժամանակը»։
«Սահմաններ» ցուցահանդեսի համատեքստում Գագիկ Չարչյանի աշխատանքը սահմանը իմաստավորում է ոչ որպես բաժանարար գիծ, այլ որպես փորձառության շեմ։ Այն չի պատկերում սահմանը, այլ առաջարկում է զգալ ուշադրության, մարմնական ներգրավվածության և ժամանակային տևողության միջոցով։ Այս լուսանկարչական շարքը ցույց չի տալիս, այլ հրավիրում է ներկա լինել։
«Եվ սա է դրա քաղաքական բնույթը»,- իր աշխատանքի բոնրոշումն ամփոփում է Գագիկ Չարչյանը։
Միջավայր
Արվեստի ամենամյա փառատոն անցկացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դեպքում, ըստ Գագիկ Չարչյանի, արտառոց չէ արվեստի ինստիտուցիաներում հանդես գալը: Ըստ արվեստագետ ուսուցչի, այս առումով նույնպես կրթահամալիրը տարբերվում է շատ այլ դպրոցներից:
Տեսանյութը՝ mediaforedu.am-ի
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
A creative teacher is the most essential condition for children to be in a creative environment at school and to strive to present themselves to the world with their individuality.
Today’s global trends are rapidly plunging into a reality increasingly dominated by automation, where the spiritual and emotional dimensions are fading. It is precisely in such a context that the creative teacher can cultivate entirely different aspirations among learners. A striking example of this was what took place last week at the “Martiros Saryan” Hall of the Artists’ Union of Armenia- an event held as part of the annual Summer “Art Festival” organized through the authorial educational program of the Art Education Center of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, thanks to the dedicated efforts of artist-teachers.
The “Borders” exhibition, organized in collaboration with colleagues from Sweden and France, was an invitation to reflection addressed to teachers, education specialists, and those interested in the fields of art and pedagogy.
Initiated by the artist-teachers of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, the exhibition that crossed international borders featured works by authors that included the Complex’s own teachers. Some of the artists from abroad also have teaching experience, while others engage with children through art exhibitions and related activities.
The artists and teachers who participated in the exhibition are:
Martin Alund / Sweden
Narek Aghajanyan / Sweden
Malin Bengtsson / Sweden
Heidi Edström / Sweden
Gevorg Ayvazyan / France
Gagik Charchyan / Armenia
Karine Matsakyan / Armenia
Gurgen Petrosyan / Armenia
Susan Amujanyan / Armenia
Narek Hakobyan / Armenia
Knarik Nersisyan / Armenia
At the core of the “Borders” exhibition’s concept are the questions posed by its curator-artist, teacher at the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, and lecturer at the Yerevan State Academy of Fine Arts- Gagik Charchyan:
what can art do in times when borders are collapsing or being redefined?
how are we to live in a world where stability no longer exists and borders can no longer serve as reliable guides?
how can art practically help us endure, comprehend, and reimagine this reality?
Photos by “Mkhitar Sebastatsi” Educational Complex & mediaforedu.am
According to Gagik Charchyan, the works of the Armenian artists- as well as those from Sweden and France- and the teachers of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex traverse personal, political, and poetic spaces, offering diverse and often contradictory responses to the question of what it means to exist at the edge of a border or beyond it.
“Here, art becomes not only a means of expression but also a gesture of resistance- a proactive strategy against war, market forces, and ideological pressures. The artists reveal the border not as a barrier, but as an experience,” explains Gagik Charchyan, drawing connections between the boundaries of teaching and artistic practice.
“The border becomes a place where one can listen, see, and feel. It does not only divide-it also unites, creating possibilities for communication, imagination, and transformation.”
The artist-educator describes the result of the year-long preparation for the exhibition as “a message about the power of creativity, the importance of mutual understanding and shared imagination, where different languages, media, and stories intertwine to form new perspectives, sensations, and connections. A space where questions do not seek definitive answers, but rather invite participation through լիճ, doubt, and reinterpretation.”
“Borders” is also a philosophical invitation to reconsider the architecture of our thinking. As the teacher interprets it, the border becomes a place where the impossible takes shape through collective imagination. The artists seek to uncover the mechanisms of the barriers that exist between oppositions and to open up new perspectives.
Using various media (video art, performance, installation, photography, object art, canvas), they create visual forms that disrupt “ordinary” perception and invite the viewer to cross beyond the border.
“Only through shared cultural experience can we come to understand ourselves, our evolving identity.”
Gagik Charchyan presented a series of 31 photographs at the exhibition. The photos are arranged in sequence, but not in a straight line- they are set at varying heights, either elevated or lowered.
“Like the physical fragmentation of the act of observation itself. Like breathing, like walking- while strolling.” In the photographs, one sees the layer of asphalt and the lower edge of a fence. The artist-teacher explains the concept as follows: “A border we usually don’t see or don’t want to see. At first glance, it’s nothing. Emptiness. Repetition. But if we don’t rush, these elements devoid of narrative will speak through presence.”
It is the perspective of the artist-teacher: in an inspiring environment, objects detached from the flow of everyday life become visible again- cigarette butts, plastic caps, oil stains, dust, pervasive shadow, weeds, scratches, a manhole cover. A sequence of movements, coincidences, and observations.
“Work requires presence, not gaze.
Attention here becomes an act of resistance.
The border ceases to be a line- it becomes a place.
A surface where time leaves its sediment.”
In the context of the “Borders” exhibition, Gagik Charchyan’s work conceptualizes the border not as a dividing line, but as a threshold of experience. It does not depict the border; it invites the viewer to sense it through attention, bodily engagement, and temporal duration. This photographic series does not aim to show, but to invite presence.
“And this is precisely its political nature,” concludes Gagik Charchyan in describing his work.
Environment
In the case of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, which hosts the annual Art Festival, it is not unusual to present work within art institutions, says Gagik Charchyan. According to the artist-teacher, this is yet another way in which the Educational Complex differs from many other schools.
Video by mediaforedu.am
P.S. The works of the other artist-teachers presented at the exhibition will be published soon.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026




















































