«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ countrylife.co.uk – ի կայքից
Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Կուրտոլդի արվեստի ինստիտուտի հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրի դպրոցներում արվեստի պատմության դասավանդումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է, մինչդեռ մասնագետները շեշտում են, որ պատկերների և թվային միջավայրի դարաշրջանում այս առարկան առավել կարևոր է դարձել։
Հետազոտության համաձայն՝ վերջին տասնամյակում ավարտական ծրագրով արվեստի պատմություն առաջարկող դպրոցների թիվը նվազել է 34 % – ով՝ 2016 թվականի 122 – ից հասնելով ընդամենը 80 – ի։ Այդ դպրոցներից միայն 19 – ն են պետական կամ անվճար կրթություն տրամադրող ուսումնական հաստատություններ։
Միաժամանակ բարձրագույն կրթության ոլորտում Մեծ Բրիտանիան շարունակում է պահպանել առաջատար դիրքերը։ Ավելի քան 100 բրիտանական համալսարաններում դասավանդվում է արվեստի պատմություն, իսկ հեղինակավոր համաշխարհային համալսարանների վարկանիշում աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկված են այս մասնագիտությունն առաջարկող չորս բրիտանական համալսարաններ։ Առաջին տեղում է Կուրտոլդի արվեստի ինստիտուտը, իսկ լավագույնների թվում են նաև Լոնդոնի համալսարանական քոլեջը, Թագավորական արվեստի քոլեջը և Քեմբրիջի համալսարանը։
Հետազոտությունը նաև փաստում է, որ արվեստի պատմությունն այսօր դասավանդվում է միայն բրիտանական դպրոցներում, որոնց մեծ մասը կենտրոնացած է Լոնդոնում և երկրի հարավարևելյան հատվածում։ Բազմաթիվ շրջանների աշակերտներ հնարավորություն չունեն ուսումնասիրելու այդ առարկան։
Մասնագետների գնահատմամբ՝ արվեստի պատմությունը կարևոր դեր ունի ժամանակակից կրթության մեջ, քանի որ օգնում է զարգացնել պատկերների վերլուծության, քննադատական մտածողության և մշակութային գրագիտության հմտությունները։ Պատկերներով և սոցիալական ցանցերով հագեցած միջավայրում այն սովորեցնում է հասկանալ տեսողական տեղեկատվությունը, դրա մշակութային և պատմական համատեքստը։
Բացի կրթական նշանակությունից, ոլորտն ունի նաև տնտեսական մեծ ազդեցություն։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի վերջին զեկույցի համաձայն՝ երաժշտության, կատարողական և տեսողական արվեստների ոլորտները երկրի տնտեսությանը տարեկան ապահովում են շուրջ 11,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 15,3 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Թանգարաններում, պատկերասրահներում և գրադարաններում աշխատում է շուրջ 91 հազար մարդ, իսկ Մեծ Բրիտանիայի արվեստի շուկան աշխարհում մեծությամբ երկրորդն է։
Հետազոտության հեղինակները նշում են, որ արվեստի պատմությունը միայն արվեստի գործերի ուսումնասիրություն չէ։ Այն համատեղում է պատմության, գրականության, երաժշտության, փիլիսոփայության և մշակույթի ուսումնասիրությունը՝ նպաստելով համակողմանի կրթության ձևավորմանը։
Սահմաններ. Գևորգ Այվազյան

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026








































