«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ Էկոկրթարանի արխիվից
Հայաստանը «Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական, հեղինակային, էկոկրթական նախագծով Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է։ Եզրափակիչ փուլ հասել է 10 նախագիծ։
Հաղթողը որոշվելու է համակցված ձևաչափով՝ 50% հանրային քվեարկության և 50% ժյուրիի գնահատման հիման վրա։
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հղումով առանց գրանցման և թողնել հավանում։
Հանրային քվեարկությունը բաց է մինչև մայիսի 3-ը։
«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական նախագծի հեղինակը Նելլի Եղոյանն է, որը «էկոԿրթարան» էկոլոգիական կրթության կենտրոնի հիմնադիրն է և «ԷԿՈՍ» էկոկրթական, մշակութային ՀԿ-ի նախագահը։

«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական նախագծի հեղինակը Նելլի Եղոյանն է, որը «էկոԿրթարան» էկոլոգիական կրթության կենտրոնի հիմնադիրն է և «ԷԿՈՍ» էկոկրթական, մշակութային ՀԿ-ի նախագահը։
mediaforedu.am – ի հարցին ի պատասխան, Նելլի Եղոյանը մանրամասնեց, որ նախագծի փորձարկումը սկսվել է 2023 թվականի վերջին։
«Նպատակը բոլորովին այն չէ, որ երեխաները բնագետներ դառնան, չնայած հնարավոր է՝ «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծին մասնակցությունը ոգեշնչի ապագա գիտաշխատողներին և բնապահպան առաջնորդներին։ Ամենակարևորը՝ բոլոր մասնակիցները, անկախ նախասիրություններից, ունենան գիտահեն պատկերացում բնության մասին և հասկանան՝ ի՞նչ է կատարվում բնության՝ ավելի կոնկրետ՝ ծառերի մեջ, և ինչու են այդքան կարևոր բնության այս առեղծվածային ներկայացուցիչները»։

Նելլի Եղոյանը ընդգծում է նաև Հայաստանի բնության՝ ծառերի նկատմամբ գիտակցված հոգատարության ձևավորման ու գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու կարևորությունը։
Գաղափարը վաղուց է եղել։ «Իմ տարիների դիտարկումները, փորձը որոշեցի ամբողջացնել նախածի ձևով։ Նշեմ, որ այն «ԷկոԿրթարան» կենտրոնի առաջին նախագիծն է և շարունակում է ուշադրության կենտրոնում լինել։ Ուզում եմ բնագիտությունը ներկայացնել հետաքրքրաշարժ, զարմանալի և հասանելի»,– ասում է Նելլի Եղոյանը և կարևորում, որ սովորելու ընթացքը երեխաների համար լինի տպավորիչ։
«Ծառերը մանրադիտակի տակ» նախագիծը միջոց է երեխաների մեջ կարևոր արժեքներ ձևավորելու համար։
«Ամենակարևորը՝ ուզում եմ, որ երեխաներն ինքնուրույն եզրակացնեն, որ պետք է պահպանել ծառերը և որ շատ սովորելու բան ունենք բնությունից»,– ասում է ծրագրի հեղինակը։
«ԷկոԿրթարանի» նախագծի իրականացման որոշման հիմքը հենց այս կազմակերպության դիտարկումներն են և կարևորությունը, որ դասագրքային ձևաչափից դուրս, բնության մեջ բնությունն ուսումնասիրելն է առավել արդյունավետ։ Բացի այդ՝ միաժամանակ մի քանի խնդիր ուծելու հնարավորություններ բացող ճանապարհը։
Ծրագրի փորձարկմանը մասնակցել է Երևանից, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերից ավելի քան 700 դպրոցական, ներառյալ 2 վերականգնողական կենտրոնի երեխաներ՝ իրենց քույր-եղբայրների հետ։ Փորձարկումն իրականացվել է «Ջրվեժ» անտառ–պարկում, քաղաքային այգիներում, գործընկերների տարածքներում՝ հարմարվելով տվյալ միջավայրի տված հնարավորություններին։
Նելլի Եղոյանը համոզվել է, որ նախագիծը հրաշալի կերպով լրացնում է հանրակրթական դպրոցական ծրագիրը՝ հատկապես 7-րդ դասարանների դեպքում։
Ուսուցիչների համար այն ծառայում է աշակերտներին մոտիվացնելու, բնագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու միջոց։ Այն դպրոցի համար, առանց նոր ռեսուրսներ ներդնելու, դառնում է աշակերտներին և դպրոցական համայնքին առաջարկվող արժեք։
Ծրագրի փորձարկման ժամանակ հարցումներով պարզվել է, որ երեխաների 84 % – ը նախկինում չի օգտագործել մանրադիտակ։
Յուրաքանչյուր երեխա, որ մասնակցել է նախագծի փորձարկմանը, լրացրել է հարցաթերթիկը։ Հարցումներին մասնակցել են նաև ուսուցիչները։ Հատկապես երեխաների անկեղծ դիտարկումները, առաջարկները, կարծիքներն են շատ օգնել լավարկել կրթական ծրագիրը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026




















































