«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Straitstimes – ի
Սինգապուրի առաջին արվեստի համալսարանի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունից հետո՝ օգոստոսի 7-ին, աշխատաշուկա կմտնի բազմամասնագիտական արվեստագետների նոր սերունդ։
Ընդհանուր առմամբ 135 ուսանող է ավարտում Սինգապուրի Արվեստների համալսարանը, որը ստեղծվել է Լասալեի արվեստների քոլեջի և Նանյանի կերպարվեստի ակադեմիայի դաշինքի հիման վրա։
Սինգապուրում արվեստի կրթությունն ամրապնդելու նպատակով գործարկվել է 29 կրթական ծրագիր, այդ թվում՝ բակալավրի և մագիստրոսական ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արվեստի պատմությունն ու կուրատորական պրակտիկաները, կենսասեր (բիոֆիլիկ) դիզայնը և սոցիալական ապագաների համար նախատեսված դիզայնը, ինչպես նաև արվեստ և էկոլոգիա, կերպարվեստ և երաժշտաթերապիա մասնագիտություններով մագիստրոսական ծրագրեր։
Սինգապուրյան մամուլը վկայակոչում է արվեստի համալսարանի խոսնակի համոզմունքը, որ այս ծրագրերն արտացոլում են կրթության զարգացող ուղղություններն ու հասարակության աճող հետաքրքրությունները, մասնավորապես՝ կայուն զարգացման, առողջության և բարեկեցության, ինչպես նաև միջառարկայական արվեստի նկատմամբ։
Նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Օրինակ՝ երաժշտաթերապիայի մագիստրոսական ծրագրի դիմումների թիվը նախատեսված տեղերը գերազանցել է դեռևս ընդունելության ավարտից առաջ։
Միջառարկայական մոտեցումը արտացոլված է այն ծրագրերում, որոնք ուսանողներին խրախուսում են արվեստի ստեղծագործական գործունեությունը կապել այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են կայուն զարգացումը կամ առողջապահությունը՝ միաժամանակ ձևավորելով նոր հմտություններ տարբեր ոլորտների հատման կետերում մտածելու և ստեղծագործելու համար։
Օրինակ՝ բիոֆիլիկ դիզայն ուսումնասիրող ուսանողները, որոնք հետաքրքրված են կառուցապատված միջավայրում բնական միջավայրի տարրերի ինտեգրմամբ, համագործակցել են տարբեր գործընկերների, այդ թվում՝ Սինգապուրի Քաղաքաշինության վարչության և Սինգապուրի Քաղցկեղի ազգային կենտրոնի հետ՝ ուսումնասիրելով բիոֆիլիկ նախագծման նոր մոտեցումներ։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































