«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնը հուլիսի 8-11-ը Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել էր «Մաքրում» տեսապերֆորմանսը ևս: Այս ուշագրավ ստեղծագործության հեղինակը ցուցահանդեսի և հեղինակային կրթական ծրագրի 5-ամյա արվեստի փառատոնի կազմակերպիչ Քնարիկ Ներսիսյանն էր:
Նախագծի նպատակն էր դիտարկել սահմանները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ խորհրդանշական՝ անձնական, մշակութային և քաղաքական ինքնության համատեքստում:
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սահմանները գնալով ավելի մշուշոտ են դառնում, և դրանց իմաստը փոխվում է ամեն օր:
Ցուցահանդեսի տեղեկատվական թերթիկում բացատրություն կար, ըստ որի՝ այսօր արվեստը նույնպես ինքն իրեն գտնում է իր սահմանային իրավիճակներում։ Իսկ սահմանային իրավիճակներում կենտրոնանալու համար անչափ կարևոր է խանգարող մտքերից ազատվելն ու մաքրվելը:
«Մաքրում»

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Արվեստի փառատոնի» հեղինակ և կազմակերպիչ Քնարիկ Ներսիսյանը «Սահմաններ» ցուցահանդեսին ներկայանալով «Մաքրում» տեսապերֆորմանսով, մեկնաբանեց՝ այն հետազոտում է հուզական ցավից ազատման անհատական գործընթացը՝ օգտագործելով ջրի և քարի արքետիպային խորհրդանիշները։
Տեսապերֆորմանսը քննարկում է կնոջ փորձառության ունիվերսալ բնույթը։
Պերֆորմանսը բաղկացած է չորս փուլից՝ ճանապարհ, հավաքագրում, մաքրում և հանձնում։

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Քնարիկ Ներսիսյանի մեկնաբանությամբ, ճամպրուկը որպես կենցաղային իր՝ վերափոխվում է մետաֆիզիկական անոթի՝ կրելով անտեսանելի բեռները։
Ջուրը գործում է որպես փոխակերպող ուժ: Սահմանները մարմնի, բնության և դիտողի միջև տարրալուծվում են։
Բնական ձայները՝ քայլքը, ջուրը, շնչառությունը ստեղծում են մեդիտատիվ հնչյունային միջավայր։
Տեսապերֆորմանսի վերաբերյալ հեղինակի մեդիտատիվ մեկնաբանությունը պարզորոշ երևակում է կրթահամալիրի գեղարվեստական կյանքը՝ կազմակերպչական և բովանդակության թվացյալ սահմաններն ընդլայնելու կամքի արտահայտմամբ:
Տեսապերֆորմանսը մաքրումը դիտարկում է ոչ թե որպես վերջնական արդյունք, այլ շարունակական գործընթաց, որը տարածվում է և դիտորդին ներգրավում որպես ակտիվ մասնակից։
Այս աշխատանքի և դիտողի փոխհարաբերությունները խորհրդանշական փաստ է, որն ուղղակիորեն արտահայտում է կրթական հաստատության շունչը, որի հիմքերի հիմքում արվեստն է և ստեղծագործական ուժի բացահայտումը:
Ցուցահանդեսն առիթ դարձավ Քնարիկ Ներսիսյանի հետ զրույց սկսելու համար:
mediaforedu.am – Արդեն 5 տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն արվեստի փառատոնին ներգրավում է տարբեր տարիքի երեխաների։ Ի՞նչ փոփոխություն եք նկատում նրանց առաջադիմության մեջ, արվեստի շնորհիվ ի՞նչ են ստանում երեխաները։
Քնարիկ Ներսիսյան – Արվեստը իր բնույթով ամեն ինչի մասին է և իր ազդեցություններն էլ, հետևաբար, ավելի լայն և ավելի խորքային ազդեցություն են ունենում։ Կարևոր ու սպասված իրադարձություն է արվեստի փառատոնը կրթական առօրյաում, քանի որ գտնում է տարբեր արվեստագետների և՛ հայաստանյան, և՛ միջազգային: Մեր սովորողները արդեն իրենց ուսուցիչների հետ հավասար պայմաններ են ստանում. ուսուցիչների հետ միասին են մասնակցում աշխատարարնների, որոնք մենք նախաձեռնում ենք փառատոնի ընթացքում:
Մեր ուսուցիչներն էլ են այս պարագայում սովորում: Իհարկե, այդ փորձառությունը և հմտությունները մենք կարող ենք կիրառել տարբեր նախագծերի մեջ։
«Փարաջանով-100» և «Երվանդ Քոչար -125» նախագծերը իրականացրեցինք և, կարելի է ասել, փառատոնը ամբողջ տարի ընթացավ, քանի որ կրթահամալիրի 35 – ամյակն էր ու տարբեր աշխատարարններ և արվեստագետներ մասնակցեցին:
Օրինակ՝ Սարգիսը Հովհաննիսյան:
Մեր մաթեմատիկայի ուսուցիչը «Փարաջանով-100» նախագծի ընթացքում սովորողների հետ ստեղծեց ստվերային փազլներ: Հետո դրանք, իհարկե, նյութական դարձան և ցուցադրվեցին մեր հերթական ցուցահանդեսում։
Այսպիսի ազդեցություններ է գործում և փառատոնին մասնակցում են ոչ միայն արվեստի բնագավառի դասավանդողները՝ կերպարվեստ, դիզայն, քանդակ, այլև դասվարները, դաստիարակները: Բոլորը դառնում են մասնակից։
Այս տարվա մասին կարող եմ ասել որ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը փառատոնի առիթով ունեցել ենք 16 աշխատարան, 215 մասնակից, 2 բանախոսություն, համերգներ, պերֆորմասներ, արտագնա ճանապարհորդություններ։ Երևանից դուրս ենք եկել և փառատոնի հետ կապված տարբեր հետազոտական աշխատանքներ ենք իրականացրել: Նկարիչների միությունում արդյունքները տեսաք։

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
mediaforedu.am – «Սահմանները» շատ հետաքրքիր ցուցահանդես էր: Հետաքրքիր է՝ դուք ձեր փորձը կիսո՞ւմ եք Հայաստանի մարզերի դպրոցների հետ: 5 տարում քանի՞ այլ դպրոցի երեխա է տեսել այն, ինչ իրենց դպրոցներում չկա։
Քնարիկ Ներսիսյան – Թիվը շատ մեծ է, բայց ես ուղակի կառանձնացնեմ այս վերջին տարվա մեր համագրոծակցությունը և փորձի փոխանակումը արվեստի բաղադրիչով։
Մենք 2024-25 ուսումնական տարում ունեցել ենք Գեղարվեստի 4 ուսումնական հաստատության հետ կրթական փոխանակումներ, որտեղ հետաքրքրության առանցքում եղել է մեր հեղինակային փորձը.դրանք են՝ Կապանի մանկական գեղարվեստական դպրոցը, Մեղրիի մշակույթի տունը, Մեղրիի Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցը, Գավառի գեղարվեստի դպրոցը, իսկ արվեստի փառատոնի շրջանակներում ունեցել ենք Ստեփանավանի, Գյումրու հետ համագործակցություն։ Գյումրու գեղարվետի ակադեմիայի մասնաճյուղի հետ արդեն 4 տարի է, որ համագործակցում ենք. և՛ իրենք են գալիս, և՛ մենք ենք գնում: Փորձի փոխանակումը անընդհատ է ու մշտական։
mediaforedu.am – Ինչքանո՞վ է կարևոր, որ արվեստներ և արհեստներ առարկան մյուս բոլոր դպրոցներում ևս դասավանդվի ըստ էության, ոչ թե ձևական՝ 40 րոպե ինչ-որ կերպ անցկացնելով: Ինչպե՞ս երեխանեին հաղորդկից դարձնել արվեստի հետ։
Քնարիկ Ներսիսյան – Պետք է գամ մեր ցուցահանդեսի խորագրին. պետք է սահմանները ջնջել: Կաղապարված մոդելները չպետք է լինեն: Իրական միջավայր պետք է լինի, ստեղծվի: Պետք է դրա կրողը լինես, որ կարողանաս փոխանցել: Եթե երեխան չի առնչվում արվեստի հետ, ինձ թվում է՝ կյանքը չի ճանաչում և պատրաստ չէ կյանք մտնելու։
mediaforedu.am – Շատ դպրոցներ, կարծես, պինդ ներփակված են պաթոսով զմռսված պատերի ներսում: Որքանո՞վ է կարևոր այդ ներփակված վիճակից ազատվելը:
Քնարիկ Ներսիսյան – Մեր դպրոցը բաց է, ինչպես տեսնում եք: Բաց է այնքան, որ կարողանում ենք միջազգային գործընկերային կապեր հաստատել և այս դեպքում առավել կարևոր է ներսի մեր կապերը հաստատել, որովհետև եթե ունես մի բան, պետք է կիսես, բաժանես: Կրթությունը, ըստ իս, հոգևոր ոլորտ է, և այդ ոլորտում լինելով՝ դու պետք է կարողանաս բաժին հանել քո ունեցածից։ Պետք է կապերը լինեն ոչ միայն միջազգային, այլ նաև ներսում էլ կարողանանք իրար շաղկապել, որպեսզի մեր պետությունը, քաղաքացին ավելի ամուր կանգնած լինի։
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
From July 8 to 11, the Art Education Center of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex also presented a video performance titled “Cleansing” as part of the “Borders” exhibition held at the “Martiros Saryan” Hall of the Artists’ Union. This compelling work was created by Knarik Nersisyan, the organizer of both the exhibition and the five-year Art Festival developed within the authorial educational program.
The aim of the project was to explore borders- both physical and symbolic, in the context of personal, cultural, and political identity.
We live in a world where borders are becoming increasingly blurred, and their meaning changes by the day.
The exhibition information sheet explained that today, art also finds itself in borderline situations. To truly focus in such moments, it is important to free the mind from distractions and go through a process of inner cleansing.
“Cleansing”

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
Knarik Nersisyan, author and organizer of the “Art Festival” at the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, presented the video performance “Cleansing” at the “Borders” exhibition. The work explores the personal process of releasing emotional pain, using the archetypal symbols of water and stone. The performance also reflects on the universal nature of women’s experiences.
It unfolds in four phases: journey, collection, cleansing, and release.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
The suitcase, an everyday object, is transformed into a metaphysical vessel, carrying invisible burdens.
Water acts as a transformative force. The boundaries between body, nature, and viewer begin to dissolve.
Natural sounds- footsteps, water, breathing create a meditative soundscape.
The author’s meditative reflection on the video performance clearly reveals the artistic life of the Educational Complex, expressing a will to expand the seemingly fixed boundaries between organization and content.
The video performance views cleansing not as a final outcome, but as an ongoing process-one that extends outward and draws the viewer in as an active participant.
The relationship between this work and the viewer is itself a symbolic fact, directly reflecting the spirit of an educational institution grounded in art and the revelation of creative potential.
The exhibition became an opportunity to begin a conversation with Knarik Nersisyan.
mediaforedu.am – For the past five years, the “Mkhitar Sebastatsi” Educational Complex has involved children of various ages in the Art Festival. What changes have you observed in their development, and what do children gain through art?
Knarik Nersisyan – By its nature, art is about everything, and its impact is therefore broader and deeper. The Art Festival is an important and much-anticipated event in the educational routine, as it brings together a variety of artists, both from Armenia and abroad. Our students now have equal opportunities alongside their teachers: they take part in workshops together with them, which we initiate during the festival.
In this context, our teachers are also learning. Of course, the experiences and skills gained can be applied across various projects.
We carried out the “Parajanov-100” and “Yervand Kochar-125” projects, and we can say the festival lasted the entire year, as we were also celebrating the 35th anniversary of the Educational Complex, with various workshops and the participation of different artists.
For example, Sargis Hovhannisyan.
Our mathematics teacher, together with the students, created shadow puzzles as part of the “Parajanov-100” project. These later took physical form and were exhibited in one of our exhibitions.
This is the kind of impact the festival has- participants include not only art teachers in fields like painting, design, and sculpture, but also homeroom teachers and early childhood educators. Everyone becomes involved.
As for this year, I can say that from July 1 to July 11, we held 16 workshops with 215 participants as part of the festival. There were also two lectures, concerts, performances, and excursions- we even went outside of Yerevan and carried out various research projects related to the festival. You saw the results at the Artists’ Union.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
mediaforedu.am – “Borders” was a very interesting exhibition. It is interesting- do you share your experience with schools in the regions of Armenia? Over these five years, how many students from other schools have seen things they don’t have access to in their own schools?
Knarik Nersisyan – The number is quite large, but I’ll just highlight our most recent collaborations and experience-sharing efforts that involved an artistic component.
In the 2024–2025 academic year, we carried out educational exchanges with four art institutions, all of which were particularly interested in our authorial approach. These included the Kapan Children’s Art School, the Meghri Cultural Center, the secondary school in Meghri’s Alvank village, and the Gavar Art School. Within the framework of the Art Festival, we also collaborated with institutions from Stepanavan and Gyumri. Our cooperation with the Gyumri branch of the Academy of Fine Arts has continued for four years—both they visit us, and we visit them. The exchange of experience is ongoing and consistent.
mediaforedu.am – How important is it for the subject of Arts and Crafts to be taught meaningfully in all schools, rather than formally- just filling 40 minutes in some way? And how can children be truly engaged with art?
Knarik Nersisyan – I must return to the title of our exhibition: we need to erase the borders.
There should be no place for rigid, standardized models.
A real environment must exist- it must be created.
You have to carry it within yourself in order to be able to pass it on.
If a child doesn’t come into contact with art, I believe they don’t truly get to know life, and are not ready to step into it.
mediaforedu.am – Many schools seem tightly enclosed within walls filled with pathos. How important is it to break out of that closed environment?
Knarik Nersisyan – As you can see, our school is open- open enough to establish international partnerships. And in this case, it’s even more important to strengthen our connections within, because if you have something valuable, you should share it. I believe education is a spiritual domain, and being part of it means being able to share what you have. It’s important to build not only international connections, but also strong relationships within, so that we can support one another and contribute to a more grounded and resilient society.
P.S. The works of the other artist-teachers presented at the exhibition will be published soon.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026



















































