«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութից
«Մասնագիտական զարգացումն ու վարձատրության բարձրացումը մեր կայուն ու հետևողական քաղաքականությունն են, որի արդյունքում 9602 ուսուցիչ կամ մեր ուսուցիչների 31 %-ն արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը և բարձր վարձատրություն է ստանում»,– այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշման հավելված 1-ի մեջ նշված են նաև հանրակրթական հիմնական ծրագրերի վերաբերյալ նախատեսված քայլերը։

Մասնավորապես, հավելվածի 1․2․1 կետով սահմանված է, որ «Կամավոր ատեստավորման արդյունքում հանրակրթական դպրոցի հավելավճար ստացող ուսուցիչների մասնաբաժինը» 2026 թ.- ին պետք է հասներ 63 % – ի։ Սակայն, ինչպես այսօր հայտարարեց նախարարը, հասել է 31 %–ի։ Դեռ։ Իսկ 31 % –ը, ինչպես երևում է պատկերում, նախատեսվում էր ապահովել 2024 թ․–ին։
Կառավարության նիստի ժամանակ ո՛չ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ո՛չ էլ գործադիրի ու պետական այլ (վերահսկող) մարմինների որևէ այլ ներկայացուցիչ չպատկերացրե՞ց, որ կարելի է հարցնել՝ ինչո՞ւ է այս ցուցանիշը կիսով չափ պակաս։
2025 թ․ ապրիլին mediaforedu.am-ը առիթ ունեցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հարցնել, թե ինչո՞ւ է ատեստավորման ցուցանիշը մնացել 20 %-ի սահմաններում, եթե նախարարի 2021 թ. հրամանով նախատեսված էր, որ 2025–ին արդեն 50 %-ը պետք է ատեստավորված լիներ և ստանար հավելավճար։ Փոխնախարարը պատասխանել էր․ «Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորման ցուցանիշներին, ապա՝ այո, կրթության ռազմավարության գործողությունների պլանում թիրախները, որոնք պլանավորված էին 2023 թվականի համար, մենք լիարժեք չենք իրականացրել և հաշվետվության մեջ դրանք նշել ենք որպես թերի կատարված»։
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշումը դեռ ուժի մեջ է։ Ուստի, նախորդ փուլերում ատեստավորման շեմը չհաղթահարածներին լրացուցիչ հնարավորություն տալով հանդերձ, առնվազն 31 % արդյունք չնվաճելու դեպքում ՀՀ ԿԳՄՍ համապատասխան հաշվետվության մեջ այս ուղղությամբ ևս պետք է որ նշվի թերակատարում։ Իսկ այս 31 %–ը մինչ այժմ նվաճվել է 2021 թվականից ի վեր՝ դեռ չգերազանցելով 2024 թվականին վերագրված ցուցանիշը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026

























































