«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Baltic news network–ի կայքից
Լատվիայի խորհրդարանը՝ Սաեյման, ընդունել է օրենք, որն արգելում է մինչև 6 տարեկան երեխաների հեռավար կրթությունը։ Փոփոխությունների նպատակն է հստակեցնել կրթության ձևերը և բարելավել որակը։
Ըստ Սաեյմայի մամուլի ծառայության՝ օրենքի փոփոխության հեղինակները հիմնավորման տեքստում վկայակոչել են հեռավար ուսուցմամբ սովորող աշակերտների քննությունների զգալի ցածր արդյունքները։
Մասնավորապես, պաշտոնական տվյալներով, Լատվիայի հեռավար ուսուցում իրականացնող դպրոցներում մաթեմատիկայի քննություն հանձնածների 84 %-ը հավաքում է ազգային մակարդակով միջինից ցածր արդյունք։ Ավելին, կան դպրոցներ, որտեղ քննություն հանձնողների մինչև 38 %-ը չի կարողանում հասնել նույնիսկ 10 % արդյունքի։ Նույն կերպ, հեռավար ուսուցմամբ սովորած լատվիերենի քննություն հանձնողների 69 %-ը և անգլերենի քննություն հանձնողների 63 %-ը նույնպես ունեն ազգային միջինից ցածր արդյունքներ։
Փոփոխությունների հեղինակների համոզմունքն է՝ առկա (դեմ առ դեմ) ուսուցումը չափազանց կարևոր է, քանի որ այն ապահովում է ուսուցիչներից անմիջական աջակցություն ստանալու ավելի լայն հնարավորություններ։
Հեռավար ուսուցման պայմաններում երեխաների համար նաև ավելի բարդ է լիարժեք զարգացնել սոցիալական հմտությունները՝ հասակակիցների, ինչպես նաև ուսուցիչների և դպրոցի մյուս աշխատակիցների հետ շփումը, որոնք էական նշանակություն ունեն հաղորդակցման, համագործակցության և էմպատիայի ձևավորման համար։
Բացի այդ, ըստ օրենքի փոփոխությունների հեղինակների, դպրոցն ապահովում է կառուցվածքային միջավայր՝ հստակ օրակարգով, որը նպաստում է կարգապահության և ժամանակի կառավարման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև երաշխավորում է ֆիզիկական ակտիվություն՝ օրինակ մարզական դասընթացների միջոցով, որոնք խթանում են ֆիզիկական զարգացումն ու առողջությունը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
























































