
Լուսանկարը՝ YLE–ի
Ֆինլանդիայի Կրթության նախարար Անդերս Ադլերկրոցը հանդես է եկել տնային կրթության արգելման կոչով՝ ընդգծելով, որ Շվեդիայի փորձին հետևելը դեռ վաղ է։
«Նախ, պետք է մտածենք հսկողությունը ամրապնդելու մասին»,- ֆիննակսն YLE լրատվական գործակալությանն ասել է Ադլերկրոցը։
Ֆինլանդիայի Կրթության ազգային գործակալության ներկայացուցիչ Լաուրա Ֆրանկեի խոսքով՝ հսկողությունը միատարր դարձնելը դժվարացնում է այն, որ տնային կրթությունը օրենսդրությամբ կարգավորված չէ։
Այս պահին երեխային տնային կրթություն տալու համար Ֆինլանդիայում բավարար է համարվում պարզապես դպրոցին տեղեկացնելը։
Ֆինլանդիայում մոտավորապես 1,000 երեխա է տնային կրթություն ստանում, որոնց մեծ մասի պատճառը առողջությունն է։ Իշխանությւոններին անհանգստացնում է այն, որ աշխարհում ամենաորակյալ կրթությունն ապահովող երկրում անգամ վերջին վեց տարում տնային կրթություն ստացող երեխաների թիվը եռապատկվել է։

























































