«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC – ի
Շոտլանդիայում աշակերտների՝ բարձրագույն մաթեմատիկայից հանձնած քննությունը դարձել է դրանց վերանայման խնդրանքով 11 հազար մարդու ստորագրահավաքի առիթ։
Աշակերտները քննությունից հետո մնացել են վշտացած, հուսահատ և անհանգստացած իրենց ապագայի համար, քանի որ քննությունը, նրանց խոսքով, «ամբողջությամբ անճանաչելի» էր այն ամենի համեմատ, ինչին պատրաստվել էին։
Ըստ BBC – ի, քննությունը վերանայելու պահանջով միջնորդագրի մեջ նշված է, որ թեստը «վատ էր ձևակերպված, անհետևողական կառուցվածք ուներ և չէր համապատասխանում նախորդ տարիների որևէ քննության ձևաչափին»։
Բացի այդ, հուշումները, թե ինչպես պետք է պատասխանել հարցին, տարբերվել են այն ձևակերպումներից, որոնց աշակերտները սովոր են եղել։ Այդ պատճառով չեն հասկացել, թե իրականում ինչ է պահանջվում իրենցից։
Նորաստեղծ քննությունների՝ «Շոտլանդական որակավորում» անվանմամբ պետական կառույցը հայտարարել է, որ բոլոր քննությունները ստուգվել են՝ համոզվելու համար, որ դրանք «հստակ, արդար և համապատասխան» են։
Առաջին տարին է, որ քննություններն անցկացնում է «Շոտլանդական որակավորում» անվանմամբ պետական կառույցը։
Քննությունների կազմակերպման նախորդ կառույցը լուծարվել էր ուսուցիչների և քաղաքական գործիչների քննադատություններից հետո՝ Covid-19 համավարակի ժամանակ քննությունների գնահատման գործընթացի, ինչպես նաև 2024 թվականի պատմության քննության կազմակերպման հետ կապված խնդիրների պատճառով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
























































