
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքի
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՖԲ իր էջում տեղեկացրել է, որ կրթական հաստատություններում նախընտրական քարոզարշավի 3 ահազանգի վերաբերյալ հաղորդումներ են պատրաստվում, որոնք կուղարկվեն գլխավոր դատախազություն։
«Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։

























































