«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ The Guardian – ի
Հարավային Ավստրալիայի վարչապետ Փիթեր Մալինաուսկասը հայտարարել է՝ կստեղծվի թագավորական հանձնաժողով, որը կուսումնասիրի արհեստական բանականության ազդեցությունը տարբեր ոլորտների վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կրթությանը։ Հանձնաժողովը պետք է գնահատի, թե ինչպես են դպրոցականները ուսումնական գործընթացում և տնային առաջադրանքներ կատարելիս օգտագործում ԱԲ գործիքները և որն է կրթական համակարգում արհեստական բանականության կիրառման թույլատրելի սահմանը։
Վարչապետի համոզմամբ՝ երեխաները պետք է ավարտեն դպրոցը՝ տիրապետելով արհեստական բանականության գործիքներին, սակայն միաժամանակ չկորցնեն ինքնուրույն մտածելու, հաշվելու և խնդիրներ լուծելու կարողությունը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ երեխան դպրոցն ավարտի՝ չիմանալով, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը։ Այդ դեպքում նա կարող է մրցունակ չլինել ժամանակակից աշխատաշուկայում։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող ունենալ շրջանավարտներ, որոնք չեն կարող ինքնուրույն հաշվարկներ կատարել կամ խնդիրներ լուծել՝ առանց արհեստական բանականության օգնության։ Պետք է ճիշտ հավասարակշռություն գտնել՝ որտեղ է AI-ի կիրառումն ընդունելի դպրոցում, և որտեղ՝ ոչ»,- ասել է Մալինաուսկասը։
Վարչապետը վերջերս աշխատանքային այցով եղել է Միացյալ Նահանգներում, որտեղ հանդիպել է արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետների հետ և համագործակցության հուշագիր ստորագրել OpenAI-ի հետ։
Մալինաուսկասի խոսքով՝ հանձնաժողովն աշխատանքը կսկսի հոկտեմբերին, իսկ վերջնական զեկույցը պետք է ներկայացնի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
Հանձնաժողովը պետք է գնահատի արհեստական բանականության ազդեցությունը, ռիսկերը և հնարավորությունները կրթության, արդյունաբերության, հանրային առողջապահության, արվեստի և մշակույթի ոլորտներում։ Ըստ Հարավային Ավստրալիայի վարչապետի՝ արհեստական բանականության արագ զարգացումը չի կարող ընթանալ առանց հանրային վերահսկողության և հստակ կանոնակարգման։
«Իմ ղեկավարած կառավարությունն արդեն ապացուցել է, որ պատրաստ է պաշտպանել երեխաներին, երբ խոսքը վերաբերում է սոցիալական մեդիայի ազդեցությանը, և այս հարցում նույնպես նույն մոտեցումն է որդեգրում։ Մենք ցանկանում ենք օգտվել արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից, սակայն ոչ այնպես, որ հետագայում ստիպված լինենք զղջալ դրա հետևանքների համար»,- ասել է Փիթեր Մալինաուսկասը։
Նրա խոսքով՝ գլխավոր հարցը ոչ թե տվյալների մշակման կենտրոնների կառուցումն է, այլ այն, թե ինչպես է արհեստական բանականությունը կիրառվելու հասարակության մեջ։
«Մարդկության պատմության ընթացքում երբեք չենք ապրել մի աշխարհում, որտեղ գոյություն ունի մեզանից ավելի խելացի համակարգ։ Այժմ այն արդեն կա, և առաջիկա երկու տարիների ընթացքում դրա հնարավորությունները կաճեն աննախադեպ արագությամբ։ Դա փոխելու է ամեն ինչ, և մենք պետք է ապահովենք, որ այդ փոփոխությունները ծառայեն մարդկանց շահերին»,- նշել է Հարավային Ավստրալիայի վարչապետը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
























































