«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` thevirtualinstructor.com – ի
Հնդկաստանի Կառնատակա նահանգի պետական դպրոցներում արհեստական բանականության դասերը նախատեսվում է սկսել 6-րդ դասարանից։ Նահանգի կառավարությունը հայտարարել է նոր ծրագրերի մասին, որոնց նպատակն է աշակերտներին տեխնոլոգիական հմտություններ տալ և պատրաստել ապագայի աշխատաշուկային։
Ծրագրերի մասին նախօրեին՝ Հնդկաստանի Անկախության օրվա միջոցառման ժամանակ, հայտարարել է Կառնատակայի գլխավոր նախարար Դ. Կ. Շիվակումարը։ «Մենք մտնում ենք տեխնոլոգիական նոր դարաշրջան։ ԱԲ-ի և կոդավորման ժամանակաշրջանը ձեր ժամանակաշրջանն է՝ նոր դարաշրջան», – ասել է նա։
Կառավարությունը նաև հայտարարել է Բենգալուրուում Հնդկաստանի առաջին պետական արհեստական բանականության համալսարանը ստեղծելու ծրագրի մասին։
Կառնատակայի կառավարությունը մինչև 2047 թվականը նահանգի տնտեսությունը 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի հասցնելու նպատակ է դրել։
Արվեստի կարևորությունը
Մինչ Հնդկաստանը շտապում է երեխաներին դեռ փոքրուց սովորեցնել արհեստական բանականության գաղտնիքները, հետազոտողները ուշադրություն են հրավիրում մեկ այլ կարևոր ուղղության՝ արվեստի կրթության վրա։
2026 թվականի հունիսի 13–17-ը Սինգապուրում անցկացված «Ինտերակտիվ համակարգերի նախագծում» միջազգային գիտաժողովում ներկայացվել է «Ստեղծարար կրթության ապագան․ ի՞նչ կարող ենք սովորել արվեստի ուսուցիչներից և նրանց դասարաններից տեխնոլոգիայի մասին» հետազոտությունը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում արվեստի ուսուցչի դերը կարող է ոչ թե նվազել, այլ ավելի կարևոր դառնալ։
Հետազոտության հեղինակները զրուցել են ԱՄՆ – ի 19 ավագ դպրոցի արվեստի ուսուցիչների հետ։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչն է սահմանափակում ուսուցիչների՝ տեխնոլոգիաներ օգտագործելու հնարավորությունները, որ արժեքներն են առաջնահերթ համարում և ինչպես է փոխվում ուսուցչի դերը նոր տեխնոլոգիաների տարածման պայմաններում։
Հետազոտության հեղինակներից արվեստագետ, գրող և մարդ-համակարգիչ փոխազդեցության հետազոտող Իզաբել Լին ուսումնասիրել է ստեղծարարությունը, արվեստի կրթությունը և այն, թե ինչպես են արվեստագետներն ու ուսուցիչները արձագանքում տեխնոլոգիական փոփոխություններին։
Հետազոտության հիմնական ուղերձներից մեկն այն է, որ տեխնոլոգիան չպետք է կրթական միջավայրին պարտադրի իր տրամաբանությունը։ Փոխարենը՝ տեխնոլոգիա մշակողները կարող են սովորել արվեստի ուսուցիչներից, որոնք արդեն իսկ փորձ ունեն ստեղծարար համայնքներ ձևավորելու, տարբեր գործիքներ համադրելու և երեխաներին իրենց գաղափարները զարգացնելու հնարավորություն տալու հարցում։
Հեղինակները ընդգծում են, որ արվեստի ուսուցիչները պետք է ունենան ոչ միայն տեխնոլոգիաների հասանելիություն և համապատասխան ռեսուրսներ, այլև ինքնուրույնություն՝ որոշելու, թե երբ և ինչպես օգտագործել դրանք։ Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե դպրոցը որքան նոր տեխնոլոգիա ունի, այլ նաև՝ ով և ինչ նպատակով է այն օգտագործում։
Արվեստի դասը կարող է այստեղ կարևոր հակակշիռ լինել․ երեխային ոչ միայն գործիք օգտագործել սովորեցնել, այլ նաև ստեղծագործել, ընտրություն կատարել, սեփական գաղափարը ձևակերպել և ստեղծածի նկատմամբ պատասխանատվություն կրել։
Հետազոտության հեղինակների առաջարկը հենց այս ուղղությամբ է՝ տեխնոլոգիան նախագծել ոչ թե տեխնոլոգիայի, այլ ստեղծարար կրթական համայնքների կարիքներից ելնելով։
Այսպիսով, ԱԲ-ի դարաշրջանում կրթության գլխավոր հարցը գուցե միայն այն չէ, թե ինչ կարող է անել մեքենան, այլ նաև՝ ինչ պետք է շարունակի սովորել մարդը։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն ու արվեստի ուսուցիչների դերը 17.08.2026
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026

























































