Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ The Guardian – ի
Մեծ Բրիտանիայում քննարկվում է ընթացակարգ՝ տարրական դպրոցներին պարտավորեցնել վաղ տարիքից բացահայտել կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս մնալու ռիսկ ունեցող երեխաներին։ Առաջարկը դիտարկվում է երիտասարդների գործազրկության ճգնաժամի վերաբերյալ պատրաստվող անկախ զեկույցում, որը ղեկավարում է երկրի նախկին առողջապահության նախարար Ալան Միլբերնը։
Նախկին պաշտոնյայի գնահատմամբ՝ կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս մնալու վտանգի նախանշանները հաճախ ի հայտ են գալիս դեռևս նախադպրոցական տարիքում, ուստի պետությունը պետք է վաղ փուլում հայտնաբերի և աջակցի ռիսկային խմբի երեխաներին։
«Տարրական դպրոցները պետք է կարողանան բացահայտել ռիսկի խմբի երեխաներին, իսկ միջնակարգ դպրոցներն ու մյուս ծառայությունները պետք է ժամանակին միջամտեն, աջակցեն և օգնեն նրանց ընտրել այլ ճանապարհ»,- The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ալան Միլբերնը։
Ռիսկի գնահատում
Միլբերնի առաջարկի համաձայն՝ տարրական դպրոցները դեռևս տարրական կրթության ավարտին կարող են մատնանշել այն երեխաներին, որոնք ապագայում կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս մնալու ռիսկ ունեն՝ հիմք ընդունելով, մասնավորապես, դպրոց հաճախելու վերաբերյալ տվյալները։
Ըստ նախկին նախարարի՝ հարկ է կրթության համակարգում հստակ պատասխանատու նշանակել, որը ռիսկային երեխաներին կհետևի մինչև 24 տարեկանը՝ ապահովելով կրթական, սոցիալական և մասնագիտական աջակցություն։
Ահազանգող տվյալներ
Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայում կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս գտնվող 16–24 տարեկան երիտասարդների թիվն առաջին անգամ ավելի քան 10 տարում գերազանցել է մեկ միլիոնը։ Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր ութերորդ երիտասարդն արդեն դուրս է կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից։
Փորձագետների գնահատմամբ՝ խնդիրը Մեծ Բրիտանիայում խորացել է ավելի արագ, քան շատ այլ երկրներում՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրների աճով և աշխատաշուկայի դժվարություններով։
Պաշտոնական տվյալներ
Պաշտոնական տվյալներով՝ COVID-19 համավարակից հետո դպրոցական բացակայությունները կտրուկ աճել են։ 2024–2025 թվականներին շուրջ 1 միլիոն 300 հազար աշակերտ համարվել է մշտապես բացակայող՝ բաց թողնելով ուսումնական ժամանակի առնվազն 10 տոկոսը։
Զեկույցի համաձայն՝ մշտական բացակայությունները 3,9 անգամ մեծացնում են 16–18 տարեկանում կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս մնալու հավանականությունը, իսկ կրթությունից և աշխատանքից երկարաժամկետ դուրս մնալու վտանգը՝ 6,3 անգամ։

Լուսանկարը՝ The Guardian – ի
Անտեսված ազդակներ
Միլբերնը վկայակոչել է նաև Բրեդֆորդում անցկացված ուսումնասիրությունը, ըստ որի՝ 4–5 տարեկանում դպրոցին պատրաստ չեղած երեխաները գրեթե երեք անգամ ավելի մեծ հավանականությամբ են 16–17 տարեկանում հայտնվում կրթությունից, աշխատանքից և մասնագիտական ուսուցումից դուրս մնացած երիտասարդների խմբում։
Նրա խոսքով՝ աղքատությունը, հոգեկան առողջության խնդիրները, խնամակալության համակարգում գտնվելը և դպրոցից հաճախակի բացակայությունները վաղ ազդանշաններ են, սակայն պետությունը դրանք ժամանակին չի վերածում գործնական քայլերի՝ ռիսկային երեխաներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։





