«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ fobizz.com – կայքի
«Ուսուցման նպատակը մարդու աճն ու բարեկեցիկ զարգացումն է, որտեղ ամուր հիմնարար գիտելիքներն ու հիմնական հմտությունները համադրվում են էթիկական կարողությունների, սոցիալական և հուզական հմտությունների, ճկուն մտածողության, մետաճանաչողական կարողությունների և սեփական ուսումնառությունը ղեկավարելու ունակության հետ»,– նշված է Ֆինլանդիայի «Հիմնական կրթություն 2045» ռազմավարության մեջ։
Ըստ ռազմավարության, ուսուցիչներն աջակցում են սովորողների՝ փոխակերպող հմտությունների, գոյաբանական և կյանքի հմտությունների, ինչպես նաև իմաստաստեղծման կարողությունների զարգացմանը։
Դրանք ներառում են նախաձեռնողականությունը, ինքն իրեն և ուրիշներին հասկանալու կարողությունը, ինչպես նաև անորոշ իրավիճակներում հույս պահպանելու կարողությունը։
Ռազմավարությունը հատուկ կարևորությամբ է նշում, որ դասավանդումը որակյալ է նաև բազմազանության հաշվին․ հիմնական կրթության մեջ ճանաչվում է հույզերի, շարժման, երևակայության և մշակույթի կարևորությունը հմտությունների զարգացման և մարդու աճի համար։
Բարեկեցությունը՝ ուսուցման արդյունք
«Բարեկեցությունը ուսուցման նախապայման է, իսկ ուսուցումը նպաստում է բարեկեցությանը։ Բարեկեցությունը ընկալվում է և՛ որպես ընդհանուր արժեք, և՛ որպես անհատական նպատակ։ Ամբողջ դպրոցական համայնքի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական բարեկեցությունը նպաստում է նաև յուրաքանչյուր սովորողի անհատական բարեկեցությանը։ Լավ կազմակերպված և անվտանգ դպրոցն այն վայրն է, որտեղ հնարավոր է անվտանգ կերպով սխալվել և կրկին փորձել, և որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը կիսվում ու նշվում է բոլորի կողմից»,– ուսուցիչներին հիշեցնում են ռազմավարության հեղինակները։
Կարողությունների բարձր մակարդակ
Ըստ ֆիննական ռազմավարության, դպրոցն ապահովում է սովորողների հիմնական հմտությունների, ուսումնառության և մարդկային զարգացման հավասարությունը բազմազան հասարակության պայմաններում, նույնիսկ եթե անհատների սոցիալական տարբերություններն ու ռեսուրսների անհավասարությունը խորանում են։
Հավասարությունն ու արդարությունը խթանվում են յուրաքանչյուր սովորողի նկատմամբ բարձր ակնկալիքներ պահպանելու և ուսումնական նպատակներին հասնելու համար համակարգված ու բավարար աջակցություն տրամադրելու միջոցով։
Ընդհանուր բարձր կարողունակությունը ամրապնդում է ֆիննական հասարակությունը, քանի որ սովորողները շարունակելու են իրենց կրթական ուղին դեպի կրթության հաջորդ մակարդակներ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
























































