«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Washington post-ի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կապված հատուկ կարիքի և քաղաքացիական կրթության հետ, ակտիվ քննարկումների տեղիք է տվել։
Թեև ԱՄՆ կրթության նախարարությունը լիովին փակելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը, վարչակազմն արդեն մի շարք ծրագրեր և գործառույթներ է փոխանցել այլ գերատեսչությունների, իսկ վերջին որոշմամբ նախարարությունը կորցնում է իր ամենակարևոր լիազորությունների զգալի մասը։
Ի՞նչ է փոխվում
Քաղաքացիական իրավունքների գրասենյակը տարիներ շարունակ եղել է այն կառույցը, որին դիմում էին ծնողները, երբ դպրոցները չէին արձագանքում խտրականության վերաբերյալ բողոքներին։ Գրասենյակը քննում էր ռասայական, սեռային, կրոնական և հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերը, ինչպես նաև սեռական բռնության, անհավասար կարգապահական պատժամիջոցների և այլ խախտումների վերաբերյալ դիմումները։
Հատուկ կրթության վարչությունն իր հերթին վերահսկում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության մասին» (IDEA) դաշնային օրենքի իրականացումը և համակարգում էր միլիարդավոր դոլարների աջակցությունը հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության համար։
Վարչակազմը պնդում է, որ փոփոխությունները կկրճատեն բյուրոկրատիան և կուժեղացնեն միջգերատեսչական համագործակցությունը՝ միաժամանակ «կրթությունը վերադարձնելով նահանգներին»։ Սակայն կրթական և իրավապաշտպան շրջանակներում այդ բացատրությունը լայնորեն վիճարկվում է։
Մտահոգություններ
Քննադատների հիմնական մտահոգությունն այն է, որ հատուկ կրթության հարցերը կրթական ոլորտից տեղափոխվում են առողջապահական համակարգ, իսկ դա կարող է փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների նկատմամբ մոտեցումը։ Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ հատուկ կրթությունը ոչ թե բժշկական, այլ կրթական իրավունք է, և դրա վերահսկողությունը պետք է մնա կրթության ոլորտում։
Մյուս մտահոգությունը վերաբերում է քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը։ Փորձագետները նշում են, որ նախկինում ծնողները կարող էին դիմել մեկ գերատեսչության, մինչդեռ այժմ ստիպված կլինեն կողմնորոշվել մի քանի կառույցների միջև, ինչը կարող է բարդացնել բողոքների քննության գործընթացը և երկարացնել դրանց լուծումը։
Հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը
Associated Press-ը գրում է, որ փոփոխությունները հատկապես կարող են ազդել «առավել խոցելի խմբերի»՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, ռասայական և էթնիկ փոքրամասնությունների, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների վրա։
The Washington Post-ը նշում է, որ կրթության նախարարության փակման գործընթացն ավելի հեռու է գնացել, քան ակնկալում էին շատ վերլուծաբաններ Թրամփի պաշտոնավարման սկզբում։
Reuters-ը փոփոխությունները բնութագրում է որպես կրթության նախարարության կազմաքանդման հերթական փուլ և արձանագրում, որ որոշումը նոր հարցեր է առաջացրել դաշնային կառավարության դերի, ինչպես նաև հատուկ կրթության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության ապագայի վերաբերյալ։
Իրավական պայքար
Կրթական և իրավապաշտպան կազմակերպությունները քննարկում են նաև հնարավոր դատական հայցերը։ Նրանց մի մասը պնդում է, որ Կոնգրեսի՝ կրթության նախարարությանը վերապահած գործառույթները չեն կարող երկարաժամկետ հեռանկարում ամբողջությամբ փոխանցվել այլ գերատեսչությունների առանց օրենսդրական փոփոխությունների։ Առայժմ, սակայն, դատարանները չեն կասեցրել վարչակազմի որոշումը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
























































