«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Նկարազարդումը` Մոջո Վանգի
Արհեստական բանականությունը կարող է հեշտացնել սովորելը, բայց արդյո՞ք այն կարող է նաև թուլացնել երեխայի մտածելու, փորձելու, սխալվելու և ինքնուրույն սովորելու կարողությունը։ Այս հարցը բարձրացնում է բրիտանացի ճանաչված մանկագիր Քեթրին Ռանդելը։
Դպրոցներ այցելելով և հազարավոր երեխաների հետ շփվելով՝ նա պնդում է, որ արհեստական բանականության լայն կիրառումը կրթության մեջ կարող է վտանգել հատկապես այն հմտությունները, որոնք դպրոցը պետք է զարգացնի՝ քննադատական մտածողությունը, տոկունությունը, ստեղծագործականությունը և ինքնուրույնությունը։
Ռանդելը հատկապես մտահոգիչ է համարում այն իրավիճակը, երբ աշակերտի աշխատանքն այլևս չի արտացոլում նրա իրական գիտելիքը։ Նա նշում է, որ արհեստական բանականության օգնությամբ գրված աշխատանքը կարող է երեխայի մոտ ստեղծել սեփական կարողությունների պատրանք, մինչդեռ իրականում մտածելու և խնդիրը ինքնուրույն լուծելու փորձը պարզապես գոյություն չունի։
Գրողը կասկածի տակ է դնում աշխարհով մեկ տարածված համոզմունքն ու հարցադրում հնչեցնում․ «Արհեստական բանականությունը, ասում են, ուսուցումն ավելի արդյունավետ կդարձնի։ Բայց արդյո՞ք մենք մեր երեխաների համար արդյունավետ մանկություն ենք երազում»։
Ռանդելի կարծիքով՝ լավ ուսուցիչը երեխային միայն Հենրի VIII – ի մասին տեղեկություն փոխանցողը չէ։ Այլ սովորեցնում է հասկանալ մարդու կերպարը, բերել փաստարկ, խոսել լսարանի առջև, պատմել, փոխանցել գիտելիք և, ի վերջո, հասկանալ՝ ինչ է նշանակում մարդ լինել։
Գրողը նաև զգուշացնում է կրթական անհավասարության խորացման վտանգի մասին․ եթե արհեստական բանականությամբ ուսուցումը դառնա ավելի մատչելի, ֆինանսապես ապահովված դպրոցները կարող են ընտրել ավելի քիչ տեխնոլոգիական, մարդակենտրոն կրթություն, իսկ ավելի սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող դպրոցները՝ ավելի մեծ չափով կախված լինել արհեստական բանականությունից։
Ռանդելը ամենևին չի առաջարկում մի կողմ դնել տեխնոլոգիան։ Նրա հիմնական ուղերձն է՝ երեխայի կրթությունը չպետք է կառուցվի այն տրամաբանությամբ, որ ամենաարագ ճանապարհը միշտ լավագույն ճանապարհն է։
Գրողը առանձնահատուկ կարևորությամբ է ընդգծում ընթերցանության կարիքը։ Գիրք կարդալը բնորոշում է դիմադրության միջոց, քանի որ կարդակը զարգացնում է գիտելիքը, երևակայությունը, քննադատական մտածողությունը և մտավոր ազատությունը։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026





















































