«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարի հեղինակ՝ Արթուր Լյումեն
Շատերի համար բնական է համառության, անգիր սովորելու և մեխանիկական հիշողության վրա հիմնված կրթության կարծրատիպը: Այս տեսակետը կրողները հիմնականում այս մոդելը վկայակոչում են որպես մի բան, որին պետք է ձգտեն բոլորը: Այս ուղղության կարգախոսներն են՝ ավելի շա՛տ աշխատեք, սովորեք ավելի ջանասիրաբա՛ր, ապրեք քի՛չ:
Փաստերն ու թվերը չեն ստում. այս ուղղությամբ առաջնորդվող երկրները (Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) գերազանցում են հետխորհրդային երկրներին և՛ մաթեմատիկայի, և՛ գիտության մեջ: Բայց գուցե կարող է լինել ավելի արդյունավետ և առողջ ճանապարհ այս հարցում հաջողության հասնելու գործում:
Կա, և դրա վառ օրինակը Ֆինլանդիան է, որը տարիների ընթացքում նախաձեռնել է մի շարք նոր և պարզ փոփոխություններ: Դրանք ամբողջովին հեղափոխել են իրենց կրթական համակարգը՝ գերազանցելով թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Արևելյան Ասիայի, թե՛ Եվրոպայի մի շարք երկրներին:
Արդյո՞ք նրանք օրերով նստած են աղոտ լուսավորված սենյակներում՝ ռոբոտային գրաֆիկով: Ո՛չ:
Անդադար սթրեսի՞ են ենթարկվում կառավարության ընդունած ստանդարտացված թեստերի պատճառով: Ո՛չ մի դեպքում։
Ֆինլանդական կրթահամակարգը առանձնանում է նախ առողջ միջավայրով, որի նպատակը հավասարությունն է, այլ ոչ թե գերազանցելը:
Ահա մի քանի պատճառ, թե ինչու է Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում լավագույններից մեկը ամբողջ աշխարհում։
Մի շարք երկրներում ստանդարտացված թեստավորումը դարձել է առարկայի ընկալումը ստուգելու սովորական միջոց: Թղթի վրա փոքրիկ քառակուսիներ լրացնելը և նախապես պատրաստված հարցերին պատասխանելը ինչ-որ կերպ համարվում է առարկայի վարպետությունը կամ գոնե կոմպետենտությունը որոշելու միջոց: Հաճախ է պատահում, որ աշակերտները պարզապես անգիր են անում ինֆորմացիան միայն թեստ հանձնելու համար, իսկ ուսուցիչները դասավանդում են միայն մեկ նպատակով՝ օգնել ուսանողներին հանձնել թեստը:
Ֆինլանդիայում ստանդարտացված թեստեր չկան
Ֆինլանդիայում ստանդարտացված թեստեր չկան
Միակ բացառությունը, այսպես կոչված, Ազգային ավարտական քննությունն է, որը կամավոր թեստ է ավագ դպրոցի ավարտին։ Ֆինլանդիայի բոլոր երեխաները գնահատվում են անհատական հիմունքներով և ըստ ուսուցչի սահմանած գնահատման համակարգի, ընդհանուր առաջընթացն էլ վերահսկում է կրթության նախարարությունը։
Համագործակցություն, ոչ թե մրցակցություն
Մինչ աշխարհի մեծ մասը կրթական համակարգը համարում է ընդհանուր մրցակցային դաշտ, ֆիններն այլ կերպ են մոտենում հարցին: Հենց սա էլ նրանց մղել է բոլորից առաջ։ Ֆիննական կրթական համակարգը չի անհանգստանում արհեստական կամ կամայական արժանիքների վրա հիմնված համակարգերի պատճառով: Լավագույն դպրոցների, ուսուցիչների կամ երեխաների ցուցակներ չկան: Սա մրցակցային միջավայր չէ, փոխարենը հիմնաքարային է համագործակցությունը:
Ճիշտ առաջնահերթություններ
Դպրոցական շատ համակարգեր այնքան մտահոգված են թեստերի միավորների բարձրացմամբ և ինֆորմացիայի վերարտադրմամբ, որ պարզապես մոռանում են, թե ինչպիսին է երջանիկ, ներդաշնակ և առողջ երեխան ու ուսումնական միջավայրը:
45 տարի առաջ Ֆինլանդիայի դպրոցական համակարգը ևս լուրջ բարեփոխումների կարիք ուներ։ Ֆինլանդիան ծրագիր մշակելիս խնդիր էր դրել վերադառնալ երեխայի իրական պահանջների ընկալմանը: Խոսքը ամենևին էլ գերազանց գնահատականներով գերիշխելու կամ սահմանված արդյունքները արհեստականորեն բարձրացնելու մասին չէր: Փոխարենը նրանք ձգտում էին դպրոցական միջավայրը դարձնել ավելի արդար: 1980-ական թվականներից ի վեր ֆինն մանկավարժները կենտրոնացել են հենց այս հիմունքները առաջնահերթություն դարձնելու վրա:
Դպրոցական տարիքի բարձրացում
Ֆինլանդիայում աշակերտները դպրոց են գնում յոթ տարեկանից։ Մանկության տարիներին նրանց տրվում է գործելու ազատություն, որպեսզի չսահմանափակվեն պարտադիր կրթությամբ: Սա պարզապես միջոց է երեխային թույլ տալու երեխա լինել:
Դպրոցների բազմազանություն
Ֆինլանդիան բարեփոխումները սկսելուց ի վեր ողջունում էր տարբեր մասնավոր դպրոցների մուտքը կրթական համակարգ։ Բոլոր դպրոցները, թե՛ պետական, թե՛ մասնավոր, անվճար և հավասարապես հասանելի են բոլորին։ Պետությունը ֆինանսավորում է բոլոր հնարավոր դպրոցներն՝ ամբողջությամբ և ըստ աշակերտների քանակի: Այս պատճառով էլ ցանկացած դպրոց ձգտում է տրամադրել լավագույն ուսումն՝ իր աշակերտներին չկորցելու համար։
Մասնագիտական հնարավորությունների ապահովում
Աշխարհի շատ երկրներում կրթական համակարգը լճացած է և անփոփոխ: Երեխաները խրված են անդադար կրկնվող ցիկլի մեջ: Յուրաքանչյուր դաս նախապատրաստում է հաջորդին, և ամեն ինչ ավարտվում է համալսարան ընդունվելու գագաթնակետով: Բայց չէ՞ որ կան բազմաթիվ աշակերտներ, որոնք միայն հանրային պարտադրանքի պատճառով են ստիպված գնալ համալսարան և ստանալ այդ պարագայում ամբողջապես անօգուտ կոչում։ Այս դեպքում մենք գործ ունենք մի փաստի հետ, որ ցանկացած անձ դպրոցն ավարտելուն պես ընդունվում է համալսարան և, անկախ սովորելու որակից, ավարտում այն, անգամ միջինից ցածր գիտելիքներով համարվում մասնագետ ու աշխատում այս կամ այն ոլորտում։
Ֆինլանդիան լուծում է այս խնդիրը՝ առաջարկելով ստանալ տարբեր մասնագիտություններ ոչ թե պարտադիր համալսարան ընդունվելով, այլ ընտրելով մասնագիտական գիմնազիաներ, որտեղ հնարավոր է վարպետանալ տարբեր արհեստներում։ Բարձրագույն կրթության և մասնագիտական գիմնազիայի կամ բանվորական դասի միջև չկա արհեստականորեն ստեղծված հանրային տարբերակում: Բոլորն էլ կարող են լինել հավասարապես պրոֆեսիոնալ և հաջողակ իրենց կարիերայում:
Ուսուցիչների հեղինակությունը
Ֆինլանդիայում աշակերտներն ուսման վեց տարիների ընթացքում աշխատում են նույն ուսուցչի հետ: Այս պարագայում ուսուցիչը կարող է ստանձնել առաջնորդի կամ նույնիսկ ընտանիքի անդամի դերը: Այս տարիների ընթացքում ստեղծվում է փոխվստահություն. երկու կողմերն էլ ճանաչում և հարգում են միմյանց։
Ուսուցման կարիքներն ու ոճերը տարբերվում են: Ֆինն ուսուցիչները տարիներ շարունակ վերապատրաստվում են, անդադար փորձում են բացահայտել ամեն աշակերտի անհատական և յուրօրինակ կարիքները: Միայն այդ կարիքների բացահայտումից հետո են նրանք կարող ճշգրիտ ծրագրել և վերահսկել յուրաքանչյուր առանձին աշակերտի առաջընթացը և օգնել հասնել արդյունքների:
Ավելի հանգիստ մթնոլորտ
Ֆինլանդական դպրոցների ընդհանուր միտումը հետևյալն է՝ ավելի քիչ սթրես, ավելի քիչ անհարկի կարգավորում և ավելի շատ խնամք: Աշակերտները սովորաբար օրական հաճախում են ընդամենը մի քանի դասի։ Օրվա ընթացքում կան 15-20 րոպե տևողությամբ բազմաթիվ ընդմիջումներ, որոնց ընթացքում երեխաները կարող են վեր կենալ, ձգվել, ուտել, թարմ օդ շնչել, պարզապես հանգստանալ:
Նման միջավայրն անհրաժեշտ է նաև ուսուցիչներին։ Ֆինլանդիայում բոլոր դպրոցներն ունեն հատուկ սենյակներ ուսուցիչների համար, որտեղ նրանք կարող են հանգստանալ, պատրաստվել նոր օրվան կամ դասին, պարզապես զրուցել: Ուսուցիչները նույնպես մարդիկ են և պետք է լինեն ֆունկցիոնալ՝ իրենց կարողությունների առավելագույն չափով գործելու համար:
Քիչ տնային աշխատանք
Ֆինն աշակերտներն ունեն ավելի քիչ տնային աշխատանք, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Նրանք օրվա ընթացքում ընդամենը կես ժամ են ծախսում դպրոցական հանձնարարությունների վրա: Ֆինն աշակերտները չունեն նաև կրկնուսույցների կարիք։ Ստանում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է դպրոցի համար՝ առանց առարկայի գերազանց լինելու լրացուցիչ ճնշման: Առանց գնահատականների և ծանրաբեռնվածության մասին անհանգստանալու՝ նրանք կարող են կենտրոնանալ իրական առաջադրանքի վրա՝ սովորել և զարգանալ որպես անհատ:
Լիլիթ Ավագյան
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Ուսուցիչ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by Artur Lumen
Many people are familiar with the stereotype of education based on persistence, hard-working and rote memorization. Some point to this model as something everyone should aspire to․ Work more! Study harder! Live less!
Facts and figures do not lie – these countries (China, USA, Japan, etc.) outperform us in both math and science, but there might be a better and healthier way to go about this.
Finland is the answer – this country has initiated over the years a number of new and simple changes that have completely revolutionized its educational system. They outrank the United States, Eastern Asia, and most European countries.
Are Finnish students sitting in dimly lit rooms on robotic schedules? No.
Are they stressed over government-enforced standardized tests? Absolutely not. Finland is leading the way because of a teaching environment that prioritizes equity over excellence.
No standardized testing
Standardized testing is the primary method used to test for subject comprehension in many countries. Filling in small squares on a piece of paper and answering pre-canned questions is somehow supposed to be a way to determine mastery or at least competence in a subject. What often happens is that students end up memorizing information just to pass the test, and teachers focus only on preparing students for passing these tests.
Here are some reasons why Finland’s education system is recognized as one of the best in the world.
Education has been thrown out of the equation
Education has been thrown out of the equation
In contrast, Finland does not use standardized tests, except for the National Matriculation Exam, which is a voluntary test for students at the end of upper-secondary school. In Finland, all children are graded on an individualized basis, using a grading system set by their teachers, and the Ministry of Education tracks overall progress.
Cooperation instead of competition
While most of the world sees the educational system as a competitive field, the Finns see it differently. Ironically, this attitude has put them at the head of the international rankings. Finland’s educational system doesn’t worry about artificial or arbitrary merit-based systems. There are no lists of top-performing schools, teachers, or children.
It’s not an environment of competition – instead, cooperation is the norm
It’s not an environment of competition – instead, cooperation is the norm
The right priorities
Many school systems are so concerned with increasing test scores and information reproduction, that they tend to forget what constitutes a happy, harmonious, and healthy student and learning environment. 45 years ago, the Finnish school system was in need of some serious reforms. When developing the program, Finland focused on understanding the child’s real needs. It wasn’t about dominating with excellent grades or artificially raising the benchmarks. Instead, they looked to make the school environment a more equitable place. Since the 1980s, Finnish educators have focused on making these basics a priority.
Starting school at an older age
In Finland, students start school when they are seven years old. They are given the freedom during their early childhood years to not be chained to compulsory education. It’s simply a way to let a kid be a kid.
Diversity of Schools
Since the beginning of the reforms, Finland has welcomed the entry of various private schools into the education system. All schools, both public and private, are free and equally accessible to all. The state finances all possible schools, fully and according to the number of students. For this reason, every school strives to provide the best education in order to retain its students.
Providing professional options
In many countries around the world, the education system is stagnant and immutable. Children are stuck in an endlessly repeating cycle, jumping from teacher to teacher. Each grade is a preparation for the next, all ending in the grand culmination of university admission. However, many students attend university due to societal pressure and end up with degrees that are not useful to them. The reality is that many people enter university right after finishing school and graduate regardless of the quality of their studies. Even with below-average knowledge, they are considered specialists and work in various fields. Finland addresses this problem by offering alternative paths to various professions without necessarily enrolling in a university. Students can choose professional gymnasiums where they can master different trades. There is no artificially created public distinction between higher education and professional gymnasiums or the working class. Both can be equally professional and fulfilling for a career.
Teachers’ authority
Students in Finland often have the same teacher for up to six years of their education. During this time, the teacher can take on the role of a mentor or even a family member. Over those years, mutual trust and bonding are built, so that both parties know and respect each other.
Different needs and learning styles vary on an individual basis. Finnish teachers address this by constantly identifying the unique needs of each student. Only after identifying these needs they can accurately track and support their progress, helping them to achieve results.
A more relaxed atmosphere
There is a general trend in what Finland is doing with its schools: less stress, less unnecessary regimentation, and more caring. Students usually only have a couple of classes a day. There are many 15-20 minute breaks during the day where children can stand up, stretch, eat, get some fresh air, or just relax.
This type of environment is also needed by the teachers. Teacher rooms are set up all over Finnish schools, where they can relax, prepare for the lessons, socialize, or rest. Teachers are people too and need to be functional so they can operate at the best of their abilities.
Less homework
Students in Finland have the least amount of homework than any other student in the world. They spend only about half an hour a day working on assignments from school. Finnish students also don’t have tutors. They get everything they need done in school without the added pressure that comes with excelling at a subject. Without having to worry about grades and busy work, they can focus on the true task at hand – learning and growing as human beings.
Lilit Avagyan
MFE Co-founder
Teacher
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026

























































