«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ AFP-ի
Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է ուժեղացնել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ «թվային դադար» ծրագիրը տարածելով բոլոր միջնակարգ դպրոցներում։ Այդ ծրագիրը փորձարկվել է վերջին վեց ամսում շուրջ 100 դպրոցում. աշակերտներն առավոտյան իրենց հեռախոսները դրել են պահարաններում կամ հատուկ փակվող պատյաններում՝ բացառապես դպրոցից դուրս գալիս վերցնելու հնարավորությամբ։
Կրթության նախարար Էլիզաբեթ Բորնը խորհրդարանում հայտնել է, որ փորձնական ծրագրի արձագանքները դրական են․ ավելացել է սոցիալական շփումը, նաև՝ ֆիզիկական ակտիվությունը, նվազել է բուլլինգը: Իսկ աշակերտների ուշադրությունը բարելավվել է։ Ծնողներն ու ուսուցիչներն, ըստ Ֆրանսիայի կրթության նախարարի, հիմնականում աջակցում են նախաձեռնությանը։
Ֆրանսիայի ազգային գրքի խորհրդի հետազոտությամբ պարզվել է՝ պատանիներն օրական միջինում հինգ ժամ են անցկացնում էկրանների առջև և միայն երեք ժամ՝ շաբաթական ընթերցանությամբ։ Նախարար Բորնը պնդել է. «Սա բացասաբար է ազդում սովորողների հաջողության վրա»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ կազմված գիտական զեկույցում առաջարկվում է երեխաներին 13 տարեկանից շուտ չտրամադրել սմարթֆոններ և 18 տարեկանից առաջ արգելել հասանելիությունը սոցիալական ցանցերին, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Snapchat-ը։
Մեծ Բրիտանիայում ևս խստացնում են նման սահմանափակումների պահանջները: Ուսուցիչների ամենաազդեցիկ միության առաջարկն է՝ սմարթֆոնների օրենսդրական արգելք դպրոցներում։ Հարցմամբ պարզվել է, որ արդեն իսկմիջնակարգ դպրոցների 90% -ում և կրտսեր դպրոցների 99.8% -ում կա սմարթֆոնների կիրառմաբ արգելք։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026



























































