«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
Հայաստանի 1400 պետական հանրակրթական դպրոցներից անցած տարի միայն 127-ում է ներառական կրթություն կազմակերպվել: Նորաստեղծ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնները (ՏՄԱԿ) մասնագիտական աջակցություն են ցուցաբերել այդ դպրոցներում սովորող հատուկ կարիքներ ունեցող 11457 երեխայի, որոնցից 8046-ը՝ տղա, 3411-ը աղջիկ: Բայց մասնագետների պնդմամբ` այս թվերը չեն արտահայտում ամբողջական պատկերը:
Տվյալները ներկայացրեց Վանաձորում գործող «Լուսաստղ» ՀԿ-ն՝ ամփոփելով ԵՄ աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունը:
ՀԿ-ն փաստեց, որ դեռևս կան ծնողներ, որոնք չեն գիտակցում իրենց երեխայի խնդիրները և չեն համաձայնում, որ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետները գնահատեն երեխայի կարիքները: Այս դեպքում թե՛ մտավոր ու թե՛ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները զրկվում են մասնագետների աջակցությունից:
Կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանի խոսքով, այսօր էլ որոշ ընտանիքների 8, 10 տարեկան կամ ավելի մեծ երեխան երբեք տանից դուրս չի գալիս ու անգամ հարևանները նրա գոյության մասին տեղյակ չեն:
Պաշտոնական տվյալներով, հատուկ ընդհանուր կրթության ծախսերը կազմում են կրթության ոլորտի ծախսերի 0,9 %-ը, կամ 1․3 մլրդ. դրամ՝ 500 սովորողների կրթության ապահովման նպատակով, իսկ 3 300 սովորողի ընդհանուր մասնագիտական կրթության ծախսերը կազմում են կրթության ծախսերի 2․9 %՝ 3․8 մլրդ դրամ:
«Լուսաստղ» ՀԿ-ի ամփոփմամբ, 3․8 մլրդ դրամից 82 միլիոնն է նախատեսված աուտիզմ ունեցող երեխաների համար: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ հատկապես վերջին տարիներին գնալով ավելանում է հոգեխոսքային խանգարումներով ծնվողների թիվը: Այս կարգի խնդիրներով երեխաներն ավելանում են, իսկ մասնագետներն արդեն չեն հերիքում դպրոցներում ու նախակրթարաններում նրանց աջակցելու համար:
«Լուսաստղ» ՀԿ փորձագետների տվյալներով, դպրոցներում ու մանկապարտեզներում հատուկ կարիք ունեցող երեխաների 80 տոկոսը մտավոր խնդիրներ, հատկապես՝ աուտիզմ ունի:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ