«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
2024 թվականին 2405 տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել կրթության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում: Այս խնդիրների վերացմանն է միտված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը, որը երեկ քննարկվել է խորհրդարանում: Օրինագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Նպատակներն ու խնդիրները
Նախագծով սահմանված են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները:
Ըստ առաջին ընթերցման ներկայացված նախագծի՝ կրթության բնագավառի նպատակներն են.
կրթության բնագավառի սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը,
կրթության որակի բարձրացմանն աջակցելը,
կրթության բնագավառի խնդիրների բացահայտումը և լուծումների առաջարկներ ներկայացնելը,
կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցելը,
կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը,
սովորողների համար հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցումը:
Նախագծով սահմանված են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության խնդիրները․
կրթական օրենսդրության պահանջների կատարումը և հանրային շահերի պաշտպանությունն ապահովող կանխարգելիչ գործառույթների իրականացումը,
կրթության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը, կրթության զարգացման պետական ծրագրի կատարմանը և պետական կրթական չափորոշիչների, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի կիրառմանն աջակցումը՝ վերահսկողության միջոցով,
կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը,
կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը և կառավարումը:
Նախագծով առաջարկվում է տեսչական մարմնին վերապահել լիազորություններ՝ ելակետ ընդունելով կրթության օրենսդրությունը, կրթական չափորոշիչները, որակավորման պահանջները, կրթության զարգացման պետական ծրագիրը, կրթության իրավունքի իրացումը:
Լիազորությունները
Մասնավորապես, տեսչական մարմինը, ըստ առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծի, իրավասու կլինի ստուգելու, թե կրթության բովանդակությանը որքանով է համապատասխանում կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարումը: Նաև իրավասու կլինի դիտարկելու ուսումնական տարեկան ժամանակացույցները, դասացուցակների համապատասխանությունը: Բացի այդ՝ սովորողների և շրջանավարտների կարողունակությունների ապահովումը, ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը:
Տեսչական մարմինը, ըստ օրինագծի, կստանա նաև լիազորություններ սովորողների ընդունելության, ազատման, հեռացման, փոխադրման, փոխատեղման, վերականգնման, ավարտելու, ակադեմիական արձակուրդի հետ կապված հարցերում վերահսկողություն իրականացնելու շրջանակում:
Եթե ընդունվի օրենքը, կրթության տեսչական մարմինը կունենա իրավասություն նաև ստուգելու պետական ավարտական փաստաթղթերի բաշխումը, փաստաթղթաշրջանառության կարգերի պահպանումը, հաշվետվությունների իսկությունը, անհրաժեշտ բովանդակությամբ, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, տեսաֆիլմերով, այլ անհրաժեշտ նյութերով ապահովվածությունը:
Տեսչական մարմինը, ըստ օրինագծի, կարող է ստուգել, թե ինչպես են կատարվում մարզպետի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների, հրամանների, հրահանգների, հանձնարարականների շրջաբերականները, նաև՝ ղեկավար ու մանկավարժական աշխատողների ընտրությունը, հավաստագրումը, նշանակումը, վերապատրաստումը, ատեստավորումը (այդ թվում՝ կամավոր), տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացները՝ որոշելով դրանց օրինականությունը:
Տեսչական մարմնի տեսադաշտում է լինելու նաև կրթության որակի ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, բացի այդ՝
ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումը,
ուսումնական հաստատության կամ մանկավարժական աշխատողի՝ դասապրոցեսի ապահովումը,
hաշմանդամություն ունեցող սովորողների կրթության մատչելիությունը խթանող միջոցառումների և խելամիտ հարմարեցումների ապահովումը,
պարտադիր կրթությունից դուրս մնացած սովորողներին կրթության մեջ ներգրավումը, տնային և հեռավար ուսուցումը, ինչպես նաև առաջադիմության բարձրացման նպատակով կազմակերպվող երկարօրյա ուսուցման ապահովումը,
ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի լիազորությունների կատարումը:
Նախադպրոցական ծառայության, բուհական, մասնագիտական կրթական հաստատություններում ծրագրերի իրականացման լիցենզիայի, դրա օրինականության վերաբերյալ ստուգումները նույնպես ամրագրված են օրինագծով:
Ըստ նախագծի՝ տեսչության ստուգումների առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր է: Համապատասխան հիմնավորման դեպքում այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 աշխատանքային օրով:
Տեսչության ստուգումների ժամանակ, ըստ օրինագծի, իրականացվում են հետևյալ գործողությունները՝
գրավոր առաջադրանքների, թեստերի կամ այլ միջոցներով սովորողների գիտելիքների գնահատում,
ուսումնական պարապմունքների (դասերի) լսումներ,
ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների, կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում։
Ըստ օրինագծի՝ տեսչավորման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն: Օրինագծով սահմանված է եզակացություն կազմելու ձևը, կրթական հաստատության լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագրի ներկայացման իրավասությունը:
Առանձնահատկությունը
Օրինագծի հիմնավորման տեքստում նշված է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այս նախաձեռնությունը տեսչական մարմինն իր գործառույթներն իրականացնում էր կանոնադրության հիմքով և «Տեսչական մարմինների» մասին օրենքով, մինչդեռ կրթության ոլորտն ունի իր առանձնահակությունները, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն:
Ըստ օրինագծի հիմնավորման տեքստի՝ կրթության տեսչական մարմնի կանոնադրության առաջնային նպատակը կրթության որակի ապահովումն է, մինչդեռ կրթության որակի ապահովումն անհնար է միայն ստուգումներով:
Տեսչությանն այս օրինագծով վերապահվում է ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետության գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկումը:
Այսպիսով, տեսչական մարմինը ստանում է իրավական այն ուժը, որն անհրաժեշտ է կրթության որակի ապահովմանը միտված անկաշկանդ գործունեություն ծավալելու համար: Մնում է օրենքի ընդունումից հետո այն ծառայեցնել հանրային շահերին՝ զերծ մնալով որևէ կողմնակի ազդեցությունից:
Սահմաններ. Գևորգ Այվազյան

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026






































