«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC – ի
Մեծ Բրիտանիայի միջնակարգ դպրոցների աշակերտները շուտով կկարողանան ավանդական առարկաների հետ միասին ընտրել նոր դասընթացներ՝ ներառյալ արհեստական բանականությունը, արտադրությունը և տեղական տնտեսության պահանջներին համապատասխան այլ մասնագիտական առարկաներ։
Կառավարության բարեփոխումների փաթեթի համաձայն՝ նոր դասընթացները հասանելի կլինեն 10-րդ դասարանից։ Դրանք կներառեն նաև գործնական փորձառություն և համագործակցություն տեղացի գործատուների հետ՝ աշակերտներին աշխատաշուկա ներգրավելու ավելի հստակ ճանապարհ ապահովելու նպատակով։
Վարչապետ Էնդի Բըրնհեմի խոսքով՝ կրթական համակարգը տևական ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել էր համալսարանական կրթության վրա, մինչդեռ տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է արժևորվի ոչ պակաս չափով։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել կրթական համակարգ, որը հավասարապես կաջակցի թե՛ ակադեմիական, թե՛ տեխնիկական ուղղությամբ սովորող երիտասարդներին։
Նոր ծրագրի փորձնական իրականացումը նախատեսվում է սկսել առանձին շրջաններում մինչև 2028 թվականը, սակայն կրթական կազմակերպությունները նշում են, որ նախաձեռնության հաջողության համար անհրաժեշտ են բավարար ֆինանսավորում և հստակ իրականացման մեխանիզմներ։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































