«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ CBS-ի
Լա Մանշի Գուերնսի կղզին միանում է երեխաների և պատանիների սմարթֆոնների ու սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակման վերաբերյալ օրենսդրական քայլերին: Հայտարարել է «Առանց սմարթֆոն մանկություն՝ Գուրենսիում» նախաձեռնության հիմնադիր Օլիվեր Ուեսթգարթը։
Քաղաքական գործիչներից Սալլի Ռոչեսթերն առաջարկել է փորձարկել «մագնիսական պարկուճների» համակարգ, որի միջոցով հենց իրենք՝ աշակերտները, դպրոց մտնելիս կբացառեն հեռախոսների օգտագործման հնարավորությունը:
Ավելի վաղ Կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Փոլ Մոնթագյուն նշել էր, որ պետական դպրոցներում արդեն գործում է «անջատված և հեռու» քաղաքականությունը, ըստ որի՝ հեռախոսները դասաժամերին չպետք է օգտագործվեն։
Ուեսթգարթը հարկ է համարել ընդգծել կանոնների խստացման կարիքը. «Կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա հետևել դրան, բայց կարծում եմ՝ պետք է ամրապնդենք նման սահմանափակումները»։
Սահմանափակումների խստացման կարիքն առաջացել է իր իսկ որդու օրինակին հետևելով. «Երկու տարի առաջ ես բավարար պատկերացում չունեի, բայց հիմա տեսնում եմ, որ երեխաները մեծ ճնշման տակ են հայտնվում, ոչ թե կոնկրետ մարդկանցից, այլ պարզապես այն պատճառով, որ բոլորը հեռախոս են ստանում»։
Ռոչեսթերը, սակայն, զգուշացնում է, որ մինչև 16 տարեկանների համար լիարժեք արգելք սահմանելը գործնականում դժվար կլինի։ «Ինձ համար գրավիչ է նման արգելքը, բայց կարծում եմ՝ պետք է իրատես լինել և սկսել կիրառելի լուծումներից։ Այդ պատճառով առաջարկում եմ դպրոցներում մագնիսական պատյաններ ներառող համակարգի փորձնական ներդրում»։
Կրթության վարչությունը հայտարարել է, որ պատրաստակամ է համագործակցել նախաձեռնության հեղինակների հետ, իսկ կրթության գերատեսչական մարմնի ղեկավարը առաջիկա շաբաթներին նախատեսում է հանդիպել նրանց հետ՝ մտահոգությունները քննարկելու և հնարավոր քայլերը սահմանելու համար։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ