«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Անուշ Մարտիրոսյանի
Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղի՝ 50 տարի առաջ կառուցված, մինչև 200 երեխայի համար նախատեսված դպրոցում սովորում է 28 աշակերտ: Միայն մեկն է գալիս հարևան Ներքին Հանդ գյուղից, արդեն 3-րդ տարին: Ներքին Հանդի դպրոցը հիմնական է, Ծավինը՝ միջնակարգ:
Հիմա Ծավի 12–րդ դասարանում 4 աշակերտ կա, առաջին դասարանում՝ 2: Ամեն դասարանի ամեն երեխայի մասին գյուղում բոլորը գիտեն ամեն ինչ: Գիտեն նաև առաջիկա տարիներին սպասվող դպրոցական կյանքի մանրամասները՝ այս պահի դրությամբ:
Ծնունդների թիվը հաշվելով
Փոքր գյուղերին հատուկ է՝ գիտեն, թե որ տարին գյուղում քանի երեխա է ծնվել:
Մանկապարտեզի դաստիարակի հետ ավտոբուսում կարճ զրույցի ամենագլխավոր հարցը նրա նախաձեռնությամբ էր՝ անցած տարի և այս տարի ծնունդներ չկան, պետք է ամեն գնով խրախուսել, ապահովել ներգաղթ, որ բնակչությունը շատանա սահմանամերձ այս և մյուս գյուղերում: Ու եթե դպրոցական չլինի, գյուղի ապագան վտանգված է:
Մանկապարտեզի դաստիարակի հետ ավտոբուսում կարճ զրույցի ամենագլխավոր հարցը նրա նախաձեռնությամբ էր՝ անցած տարի և այս տարի ծնունդներ չկան, պետք է ամեն գնով խրախուսել, ապահովել ներգաղթ, որ բնակչությունը շատանա սահմանամերձ այս և մյուս գյուղերում: Ու եթե դպրոցական չլինի, գյուղի ապագան վտանգված է:
5-6 տարեկան երեխաների բացակայությունը նշանակում է՝ առաջին դասարանցի չկա:
2005 թվականին, երբ դպրոցի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հերմինե Աղաջանյանն ընդունվել է աշխատանքի, երեխաների ամենամեծ թիվը եղել է 65-ը: Բայց այդ տարի, օրինակ, 10-րդ դասարանն ուներ 4 շրջանավարտ:
Գյուղերում քիչ թվով աշակերտների խնդիրը միշտ է եղել քննարկման արժանի ամենասուր հարցը: Յուրաքանչյուր աշակերտի բացակայության փաստը մեծ թեմա է դառնում գյուղամիջում:
Միանիշ
Տնօրենի պաշտոնակատարի հետ զրույցում տարբեր դասարանների մասին խոսելիս միանիշ թվերից այն կողմ որևէ տվյալ չկա, եթե խոսքը մեկ դասարանի մասին է. «5 տարի առաջ շատ էին: Այսօրվա մեր 7-րդ դասարանցիները շատ են: Ճիշտ է, դպրոց ընդունվել են 5-ը, հետո 2-ը եկել են: Այդ տարի ծնունդները շատ էին: Իսկ, օրինակ, 6-րդ դասարանում 2-ն են եղել, 7 տարի առաջ 4-ն են եղել: Ու էնպես չէ, որ այդ տարիքի երեխաներից որևէ մեկը բացակայել է»:
Գյուղի երեխաները շատ հաճախ են զրկված լինում դասընկեր(ներ) ունենալու երջանկությունից:
«Եղել է դասարան, որ մեկ երեխա է եղել: Հիմա 11-րդ դասարանի աշակերտը միայն 9-րդում է ունեցել դասընկեր՝ Տանձավեր գյուղից: Մնացած տարիներին մենակ է եղել դասարանում: Եղել են առարկաներ, որոնք համակցված պարապել են (օրինակ՝ ֆիզկուլտուրան, տեխնոլոգիան, երաժշտությունը), բայց մնացած բոլոր առարկաները 45 րոպե պարապել են ուսուցիչները»,- ասում է Հերմինե Աղաջանյանը:
Ուսուցչական հարցեր
Հիմա Ծավի դպրոցում աշխատում է 16 ուսուցիչ: Բոլոր ուսուցիչները գյուղի բնակիչներ են, բացի մեկից, որը Ծավ է եկել Երևանից: Խոսքը «Դասավանդիր Հայաստանի» ներկայացուցչի մասին է, որի աշխատանքն առանձին անդրադարձի թեմա է: Մյուս ուսուցիչների շարքերում կամավոր ատեստավորված չկա: Պարտադիր ատեստավորման ընթացքը, բնականաբար, վերաբերում է նաև այս գյուղին: Արդեն սկսվել է:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի փնտրտուքը տևական ժամանակ է՝ արդյունք չի տալիս: Նախկինում այս առարկան դասավանդում էր տնօրենի պաշտոնակատարը: «Հիմա տնօրեններին չի թույլատրվում 8 ժամից ավելի պարապել, իսկ 8 ժամն էլ թույլատրվում է, եթե մասնագետին ապահովում ես դրույքով: Ցավոք սրտի, չունենք մասնագետ, դրա համար ժամանակավոր զբաղեցնում են…. Մաթեմատիկայի ուսուցչի կարիք էլ ունենք: Մրցույթի ժամկետը լրանում է, բայց դեռ դիմորդներ չկան: Շատ տեղեր ենք զանգահարել: Հատկապես որ լսում են Ծավ, գնալ-գալ…, հրաժարվում են»,- ասում է տնօրենի պաշտոնակատարը:
Գյուղում կա ուսուցչի տուն. տասնամյակեր առաջ է կառուցվել: Հիմա համայնքապետարանի բալանսում է: Համայնքապետն այստեղ տեղավորում է նաև ուսուցչության հետ կապ չունեցող մարդկանց, որոնք տան կարիք ունեն:
Եթե նոր ուսուցիչ գա գյուղ, ոչ մնալու տեղ կգտնի ուսուցչի տանը, հավանաբար ոչ էլ ազատ տուն կգտնի գյուղում: Իսկ եթե Ծավում մինչև 2026 թվականը կառուցվի Հայաստանում նմանը չունեցող կրթահամալիր, պետք է նկատի ունենալ նաև ուսուցիչների համալրման բոլոր պայմանները՝ ներառյալ արժանապատիվ կեցավայրը:
Ծավի դպրոցն այսօրվա դրությամբ էլ չես համարի ամենաանբարեկարգը: Համակարգիչներ խոստացել են նվիրել: Բնագիտական լաբորատորիա ստացել են: Փորձեր անում են: Ուշադրություն որոշ չափով կա որոշ հարցերում:
Վերջերս Ծավի աշակերտները Գյումրի էին գնացել և շատ տպավորված էին:
Ստվեր և ցուցափայտ
Աշակերտների քիչ քանակը, ըստ Հերմինե Աղաջանյանի, ազդում է ուսման նկատմամբ նրանց հետաքրքրվածության աստիճանի վրա: «Խմբային դաս իրականացնել չի ստացվում: Եթե դասարանում 1 երեխա է, ի՞նչ խումբ ձևավորես»,- հարցնում է Հերմինե Աղաջանյանն ու պատասխանում. «Բայց ուսուցչի մտքին լինի՝ ամեն ինչ կանի․ հետաքրքիր դաս կանցկացնի: Մի դասվար ասել է՝ ինձ պետք լինի հետաքրքիր դաս անցկացնել, կգտնեմ մի ծառ, որի ստվերում դաս կանցկացնեմ ու մի ցուցափայտ, որ հողի վրա ինչ-որ բան ցույց տամ: Ուսուցչից է կախված: Ցանկություն է պետք լավ դաս անցկացնելու համար և աշակերտներ»:
Հերմինե Աղաջանյանը հույս ունի, որ զինվորականների ընտանիքները կբնակեցվեն Ծավում, որոնց երեխաները հարակից Սրաշեն, Շիկահող և Ներքին Հանդ գյուղերի աշակերտների հետ միասին կգան դպրոց:
Հերմինե Աղաջանյանի ամենամեծ մտավախությունն էր, որ պատերազմական իրավիճակից հետո արտահոսք կլինի, բայց բոլորը մնացել են գյուղում:
Ծավ
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026






















































