«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
«Երեխաները քիչ են կարդում»: Այս խոսքերը մենք լսում ենք ամենուր: Նոր տեխնոլոգիաները (համակարգիչներ, հեռախոսներ, տեսախաղեր և այլն) դուրս են մղում ավանդական գիրքը, իսկ սոցիալական ցանցերն առաջարկում են զանազան բովանդակությամբ զբաղմունքի տարբեր միջոցներ։
Բայց ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել և զարգացնել սեր՝ ընթերցանության հանդեպ: Այս հարցի պատախանն անչափ կարևոր է: Հատկապես եթե ընդունում ենք, որ գրքերի հանդեպ սերը ոչ միայն խորացնում է ակադեմիական հմտությունները, այլև հարստացնում է երևակայությունը, տալիս սովորելու ու աճի անսահման հնարավորություններ։
Պետք չէ սպասել, որ երեխաները մեծանան և ինքնուրույն կարդան:
Պետք չէ սպասել, որ երեխաները մեծանան և ինքնուրույն կարդան:
Շատ կարևոր է, որ ծնողները երեխաների համար կարդալ սկսեն վաղ մանկությունից, երբ նրանք դեռ չեն կարող ընթերցել ինքնուրույն։ Կարելի է սկսել քնելուց առաջ՝ փոքր պատմություններով կամ հեքիաթներով, իսկ հետո հետաքրքրիր զրույցներ ունենալ դրանց մասին՝ սովորություն դարձնելու համար: Սա կարող է երեխաներին օգնել ընթերցանությունը հարմարավետության և հաճույքի հետ նույնացնելու հարցում։
Կարդալը դարձնել հաճույք
Մենք հաճախ ասում ենք, որ երեխաները առաջին հերթին սովորում են իրենց ծնողներից: Եթե ծնողը օրվա մեծ մասն անց է կացնում հեռախոսը ձեռքին, դժվար է այլ բան պահանջել երեխայից։ Որպես ծնող՝ մենք պետք է կարողանանք երեխաների հետ կիսել ընթերցանության հանդեպ մեր սերը: Որևէ սիրելի վեպի կամ պատմվածքի մասին ոգևորված խոսելը երեխաներին խրախուսելու հիանալի միջոց է: Նրանք կարդալու հաճույքը կսկսեն զգալ շատ շուտով: Երբ երեխաները տեսնում են, որ մենք հաճախ ենք կարդում, նրանք, ամենայն հավանականությամբ, կցանկանան անել նույնը:
Ստեղծել կարդալու միջավայր
Հրաշալի կլինի տանը ունենալ ջերմ և հարմարավետ ընթերցանության անկյուն՝ փոքրիկ գրադարակով, որտեղ կարելի է պահել սիրելի և ապագայում ընթերցելու համար շարված գրքերը։
Այցելել գրադարաններ և գրախանութներ
Գրադարան կամ գրախանութ կանոնավոր այցելությունները կարող են հետաքրքիր լինել: Շատ գրախանութներ առաջարկում են գրքերի քննարկումներ, միջոցառումներ, որոնք ընթերցանությունը դարձնում են ավելի սոցիալական և հաճելի:
Ընտրել հետաքրքիր գրքեր
Մենք պետք է ուշադրություն դարձնենք երեխայի հետաքրքրություններին և գտնենք համապատասխան գրքեր: Երեխային տարբեր տարիքում կարող են հետաքրքրել շատ տարբեր թեմաներ։ Կարող է լինել ամեն ինչ, ամեն ոլորտից. հեքիաթ, սպորտ, կենդանիներ կամ տիեզերք։ Յուրաքանչյուր թեմայով միշտ կան բազմաթիվ հետաքրքիր գրքեր: Գրքի ինքնուրույն ընտրության հնարավորությունը կարող է զգալիորեն մեծացնել ընթերցանության եռանդը:
Ընթերցանությունը դարձնել ինտերակտիվ
Հրաշալի է ընթերցանության ընթացքում երեխայի հետ շփվելը, հարցեր տալը: Հարցերը կարող են լինել պատմության վերաբերյալ, նկարազարդումների մասին կամ՝ սյուժեի զարգացման կանխատեսում: Այս ամենը ոչ միայն ուժեղացնում է ընկալումը, այլև ընթերցանության ընթացքը ավելի հաճելի և դինամիկ է դարձնում:
Տոնել ընթերցանության կարևոր իրադարձությունները
Շատ կարևոր է նշել երեխայի ընթերցանության ձեռքբերումները՝ գիրքն ավարտելը, նոր բառ սովորելը կամ բարձրաձայն վստահ կարդալը: Դա բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը և կարդալը շարունակելու մոտիվացիան:
Խրախուսել գրելը
Գրելն ու կարդալը խիստ փոխկապակցված են: Եթե մենք մեր երեխային խրախուսենք գրել իր պատմությունները, սա ոչ միայն կբարելավի երեխայի գրագիտությունը, այլև կմեծացնի հարգանքը՝ գեղարվեստական գրականության հանդեպ։
Գրքերը կապել կյանքի հետ
Նախընտրելի է երեխաներին օգնել գրքերի և իրական կյանքի միջև կապեր գտնելու հարցում: Օրինակ, եթե գիրքը կենդանիների մասին է, տեղին է կենդանաբանական այգի այցելելը: Եթե պատմավեպ է, արժե միասին դիտել համապատասխան վավերագրական ֆիլմ կամ այցելել համապատասխան թանգարան։ Այս կապերը նույնպես խթանում են թեմայի ընկալումը և ընթերցանությունը դարձնում ավելի իմաստալից:
Լիլիթ Ավագյան
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Ուսուցիչ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by Zaven Khachikyan
Children read less;- We hear this statement everywhere. New technologies (laptops, smartphones, video games, etc.) are taking over traditional books, and social networks offer different and attractive content. But how to cultivate a love for reading in our children? The answer to this question is extremely important, especially if we accept that the love for books not only enhances their academic skills but also enriches their imagination and provides endless opportunities for learning and personal growth.
Don’t wait until children are old enough to read on their own.
Starting to read to children from early childhood, when they are still unable to read on their own, is very important. We can begin with little bedtime stories or fairytales and have interesting conversations about them to create a habit. This can help children associate reading with comfort and pleasure.
Make reading an enjoyable activity together
We often say that children learn first from their parents. If a parent spends much of the day with a phone in hand, it is difficult to expect anything different from the child. As parents, we must be able to share our passion for reading with our children. Talking about a novel or a story that we enjoyed is an excellent way to encourage them to experience this pleasure as well. When children see us reading, they are likely to want to do the same.
Create a Reading-Friendly Environment
It is very important to create a welcoming and comfortable place in the house for reading, with a small bookshelf to hold our favorite books and the books we plan to read.
Visit Libraries and Bookstores
Regular visits to the library or bookstore can be exciting. Many libraries offer book discussions and other activities that make reading a social and enjoyable experience.
Choose Books That Can Interest a Child
We must pay attention to our children’s interests and find books that match. Be it fairy tales, sports, animals, or space, there are books available on every topic. Allowing children to choose their own books can significantly increase their enthusiasm for reading.
Make Reading Interactive
Engaging with children while they read (asking questions about the story, discussing the illustrations, and predicting what might happen next) can be crucial. This interaction not only enhances comprehension but also makes the reading experience more enjoyable and dynamic.
Celebrate Reading achievements
It is so important to celebrate our children’s reading achievements, whether it’s completing a book, learning a new word, or reading aloud with confidence. It boosts their self-esteem and motivation to continue reading.
Encourage Writing
Writing and reading go hand in hand. We have to encourage our children to write their own stories. This not only improves their literacy skills but also fosters a deeper appreciation of literature.
Connect Books to Real Life
It’s preferable to help our children to make a connection between books and real life. For example, if the book is about animals, we can visit the zoo. If it is a historical novel, we can watch a suitable documentary together or visit the appropriate museum. These connections increase comprehension and make reading more meaningful.
Lilit Avagyan
MFE Co-founder
Teacher
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026



















































