«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ -ի
Դպրոցներում շարունակվող դրամահավաքության վերաբերյալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ պարզվում է, որ Կրթության տեսչական մարմինը 2022-23 ուստարվա ընթացքում ստացել է ընդամենը 3 դիմում-բողոք, իսկ ԿԳՄՍՆ-ն 2024թ․-ի հունվարից ի վեր թեժ գծով ստացել է 38 ահազանգ։
Մի կողմ թողնենք լիազոր մարմինների պատասխան գործողությունները, որոնք գուցե և տեղային և ժամանակավոր ազդեցություն կունենան երևույթի վրա՝ ինչ-որ չափով կանխելով այն, և անդրադառնանք խնդրի էությանը։
20-րդ դարի հայտնի մտավորական, ֆրանսիացի սոցիոլոգ, մշակութաբան և փիլիսոփա-պոստմոդեռնիստ Ժան Բոդրիարը անցյալ դարի 60-ականներից քաղաքական կլիշե դարձած «լուռ մեծամասնություն»-ը բնութագրում է ընդհանուր պասիվությամբ, իներտությամբ և կոնֆորմիզմի հակումով։
Ցանկացած երևույթ օրինաչափ է դառնում հանրության լուռ համաձայնությամբ․ այլ հարց է, թե այդ հանրությունը կազմող անհատներից քանիսն են իսկապես համաձայն։ Հիմնականում հանրային վարքականոնները թելադրում է «ուժեղ» փոքրամասնությունը՝ օգտվելով լուռ մեծամասնության՝ վերը նկարագրված բնութագրիչներից։ Իսկ այդ հանրության վարքականոնների և մտածողության փոփոխությունը ուղղակիորեն առնչվում է կրթությանը, այսինքն՝ որքան կիրթ է հասարակությունը, այնքան նվազ ճնշող է հանրային կարծիքը, այնքան ազատ է մարդը։
Դպրոցը՝ որպես հանրային միջավայր, նույնպես կրում է հանրային կյանքի, հանրային մտածողության բոլոր դրսևորումները։ Նույն հանրության մաս են թե՛ ուսուցչական, թե՛ ծնողական համայնքները։ Պարզ է, որ դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության արատավոր սովորույթը այդ երկու համայնքների կրթվածության ցուցիչն է, և երկուսն էլ պատասխանատու են հավասարապես։
Հատկապես ուսուցչական համայնքը, որ նույն հանրության կրթության պատասխանատուն է, պարտավոր է և չպետք է լուռ մեծամասնության մաս կազմի։
Ուսուցիչ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ