«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության կայքից
2021-2024 թվականներին կամավոր ատեստավորմանը պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն անշեղորեն աճել են։
2021 թվականին կամավոր ատեստավորմանը ուղղվել է 68,7 մլն. դրամ, 2022 թվականին՝ 1 մլրդ. դրամ, 2023 թվականին՝ 3,2 մլրդ, որը 2023 թվականի կրթության որակի ապահովման ծրագրի ամենաշատ բյուջետային ֆինանսավորումն է՝ 46,5%, 2024 թվականին կամավոր ատեստավորմանը հատկացվել է 3,6 մլրդ. դրամ։
Ըստ ՀՀ 2025 թվականի «Պետական բյուջեի» մասին ՀՀ օրենքի, կամավոր ատեստավորման համար նախատեսվել է 8,6 մլրդ. դրամ։
Կամավոր ատեստավորման ներդրման վերաբերյալ տողով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ նախատեսված է 138,8% -ով ավելի և կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսված ծախսերի 53,8%-ը։
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը 2021 թվականին
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը 2022 թվականին
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը 2023 թվականին
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը 2024 թվականին
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը 2025 թվականին
Կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն, ըստ պետական բյուջեի վերաբերյալ օրենքով սահմանված ծրագրային տողի, ուղղված է ուսուցիչների որակի բարձրացմանը։ Այս տողն ընդգրկված է կրթության որակի ապահովման ծրագրում։
2021 թվականից կամավոր ատեստավորումն իրակացվում էր թղթային տարբերակով, իսկ 2024 թվականից՝ էլեկտրոնային եղանակով։
Տնտեսագետ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































