«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Բրիտանական դպրոցները դասավանդելուց բացի երեխաներին աջակցում են սոցիալական խնդիրների լուծման հարցում։ Պարզել է BBC-ն։
Լինքոլնշիրի Սուրբ Նիկոլասի դպրոցը, օրինակ, շատ աշակերտների համար «ապահով վայր» է, որտեղ նրանք կրթությունից բացի ստանում են նաև սնունդ, հագուստ ու հոգեբանական աջակցություն։
BBC-ի հարցման համաձայն՝
ավագ դպրոցների 45%-ը ֆինանսական աջակցություն է ստացել սոցիալական հարցեր լուծելու համար,
66%-ը տրամադրել է սնունդ դասերից հետո,
15%-ը սեփական միջոցներով սնունդ է գնել կարիքավոր աշակերտների համար։
Դպրոցում սովորող երեխաների 70%-ի համար անգլերենը մայրենի լեզու չէ։ Միայն նախորդ ուսումնական տարում 71 աշակերտ է տեղափոխվել Լինքոլնշիրի Սուրբ Նիկոլասի դպրոց։
Ուսուցիչներից մեկը, որը դպրոցում աշխատում է 21 տարի, BBC-ին պատմել է. «Երբ ես սկսեցի դասավանդել, մենք միայն սովորեցնում էինք, իսկ այժմ օգնում ենք երեխաներին սնվել, ատամները մաքրել, վարքը կարգավորել ու կյանքի հարցերում աջակցել։ Ինչպե՞ս կարող ենք չօգնել երեխային, եթե նա սոված է կամ չունի հագուստ»։
Դպրոցը նաև պատրաստում է հատուկ պայուսակներ այն երեխաների համար, որոնք ունեն տան հետ կապված խնդիրներ։
Պայուսակների մեջ դնում են դպրոցական համազգեստ, խաղալիք ու գիրք։
Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև էլեկտրականության քարտեր, վերմակներ և նույնիսկ գիշերազգեստներ, եթե ունեն դրա կարիքը։
Դպրոցի ճաշարանում ուսուցիչներն ու աշխատակիցները հետևում են այն երեխաներին, որոնք տանն ունեն սննդի պակաս։ Այստեղ 85 երեխա՝ դպրոցականների գրեթե կեսը, ստանում է անվճար ճաշ։
Սակայն սննդի հարցը շարունակում է մնալ օրախնդիր. հաճախ երեխաները դպրոց են գալիս միայն չիպսով ու շոկոլադով կամ նախորդ օրվա արագ սննդի մնացորդներով։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026

























































