«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ YLE լրատվական գործակալության
Ֆինլանդիայի սահմանադրական իրավունքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դպրոցներում սմարթֆոնների կիրառությունն արգելող օրենքի նախագծին:
Խորհրդարանական հանձնաժողովը նշել է, որ դպրոցներում սմարթֆոնների արգելքի վերաբերյալ իրավական ակտի ընդունումը չի հակասում Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներին:
«Դասերի ժամանակ բջջային հեռախոսների կիրառությունը սովորողների հիմնարար իրավունքներից չէ»,- ֆիննական STT լրատվական գործակալությանն ասել է հանձնաժողովի նախագահ Հեյկի Վեսթմանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի մեծամասնությունն աներկբա աջակցում է կառավարության մոտեցմանը:
Նախագծով արգելվում է դասերի ժամանակ բջջային հեռախոսի կիրառությունը, սովորողները դպրոցներում սմարթֆոն կարող են կիրառել բացառապես հատուկ դեպքերում՝ կրթական կամ առողջապահական նպատակներով և բացառապես ուսուցչի թույլտվությամբ: Արգելքը չի վերաբերում դասամիջոցներին և ճաշի ընդմիջումներին:
Կրթության նախարար Անդերս Ադլերքրյութսը պարզաբանել է, որ արգելքի նպատակն է աշակերտների կենտրոնացման համար բավարար պայմաններ ստեղծելը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































