«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Սուրեն Խաչատրյանի անձնական արխիվից
Էկրաններից երեխաների կախվածության պայմաններում հանրակրթական դպրոցներում պարուսուցմանը բավարար ուշադրություն չդարձնելու վերաբերյալ Լիլիթ Հարությունյանի հարցին ի պատասխան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պարուսույց Սուրեն Խաչատրյանը պնդել է. «Կենդանի շփումը, իրար ձեռք-ձեռքի բռնելը, իրար ուս-ուսի կանգնելը և մեր ազգային պարեր պարելը ավելի հետաքրքիր որակներ կարող են առաջացնել մարդու մեջ, քան Tik Tok-ն ու ինտերնետում առկա բազմաթիվ էժանագին բաները»։
Պարուսույցը Լիլիթ Հարությունյանի հետ զրույցում ընդգծել է. «Ինտերնետի դարում առավել ևս ազգային արժեքները սերմանելու, դաստիարակելու մեր սերնդների մեջ արմատավորելու համար անհրաժեշտ է առավելապես պարի դասավանդումը։ Պարը այստեղ շատ կարևոր դեր կարող է ունենալ և շատ կարևոր է՝ դա գիտակցեն մեր պատկան մարմիներում։ Մասնավորապես ազգային պարի մասին ենք խոսում, մենք խոսում ենք այն պարի մասին, որ մեր նախնիները պարել են իրենց կենցաղում»։
ՀՀ պետական բյուջեով «Ազգային երգ ու պար» միջոցառումը ֆինանսավորում ստացել է մինչև 2023 թվականը: Այն ներառված է եղել «Հանրակրթություն» ծրագրում: Առարկայի ներդրման համար 2021-2023 թվականներին ուղղվել է 7,7 մլն. դրամ: 2024 թվականից այս ծրագրի ֆինանսավորումը դադարեցվել է:
Տնտեսագետ
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026























































