«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄԹ խորհրդարանի հանձնաժողովների կայքից
Մեծ Բրիտանիայի Կրթության հանձնաժողովի նախագահ Հելեն Հեյսը տեղեկացրել է, որ կառավարությունը «վճռական քայլ է ձեռնարկել՝ պաշտպանելու երեխաներին սոցիալական ցանցերում հանդիպող վնասակար բովանդակության համատարած տարածումից»։
Հելեն Հեյսը ընդգծել է, որ իր ղեկավարած հանձնաժողովի վերջին զեկույցով կոչ էր հնչել օրենքով արգելք սահմանել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ, և կառավարությունը գնացել է այդ քայլին։
«Միևնույն ժամանակ, մենք հստակ նշել էինք, որ միայն արգելքը չի կարող ամբողջական լուծում լինել սոցիալական մեդիայի՝ երիտասարդների կյանքի վրա ունեցած բացասական ազդեցությունների դեմ պայքարում։ Ուստի, ողջունում եմ կառավարության որոշումը՝ մեր զեկույցին համահունչ, դիտարկել նաև սոցիալական մեդիայի ամենավնասակար գործառույթների նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ»,– հայտարարել է Մեծ Բրիտանիայի Կրթության հանձնաժողովի նախագահը։
Տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, առցանց անվտանգության մասնագետների և իրենց երեխաներին կորցրած ծնողների վկայությունները փաստել են, որ երեխաների ներգրավվածությունից շահույթ ստացող ընկերություններին չի կարելի վստահել, որ իրենք իրենք իրենց գործունեությունը վերահսկեն։ «Անգործությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ»,– ընդգծել է Հելեն Հեյսը։
Բրիտանական կառավարությունը քննարկում է միջոցառումներ ավելի մեծ տարիքի դեռահասների համար, այդ թվում՝ կախվածություն առաջացնող գործառույթների, օրինակ՝ կարճ տեսանյութերը ժամերով «թերթելու» սահմանափակումը։ Սա արվում է՝ փոխելու այն թվային միջավայրը, որին երիտասարդները կհանդիպեն 16 տարին լրանալուց հետո։
Մեծ Բրիտանիայի Կրթության հանձնաժողովի նախագահը մանրամասնել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է այս արգելքը գործարկվելու և վերահսկվելու, և անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել Ավստրալիայի փորձից քաղված դասերը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
Բաժիններ
Օրացույց
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | |||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
| 31 | ||||||

























































