«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Microsoft-ի կայքից
Microsoft-ը հրապարակել է «Արհեստական բանականությունը կրթության մեջ 2026» տարեկան զեկույցի երրորդ թողարկումը, որը փաստում է, որ կրթական համակարգերում արհեստական բանականության (ԱԲ) կիրառումն արագ է աճում։
Ընկերությունը ներկայացրել է ԱԲ-ով աշխատող ուսուցման և դասավանդման նոր գործիքներ, որոնք հասանելի կլինեն Microsoft 365 Education հարթակում՝ առանց հավելյալ վճարի։ Microsoft-ի փոխանցմամբ՝ դրանք մշակվել են ուսուցիչների արձագանքների և ուսուցման գիտության սկզբունքների հիման վրա՝ նպատակ ունենալով բարելավել ուսումնառության արդյունքները, բարձրացնել սովորողների ներգրավվածությունը և զարգացնել քննադատական մտածողությունը։
Microsoft-ի հետազոտությունը առանձնացնում է երեք առաջնահերթ ուղղություն, որոնց վրա պետք է կենտրոնանան կրթության պատասխանատուները։
ԱԲ – ի դերը
Հարցված աշակերտների և կրթության ղեկավարների 92 %-ը, ինչպես նաև ուսուցիչների 88 % – ը նշել են, որ ԱԲ օգտագործել են կրթական նպատակներով։ Կրթության ղեկավարների 58 % – ը նշել է, որ իրենց դպրոցներում ԱԲ-ն արդեն ներդրված է կամ լայնածավալ ներդրման փուլում է։ Միաժամանակ ղեկավարների 78 % – ը, ուսուցիչների 76 % – ը և աշակերտների 65 % – ը հայտնել են, որ վերջին մեկ տարում ԱԲ-ի օգտագործումը զգալիորեն աճել է։
Ուսուցիչների և կրթության ղեկավարների 87 % – ը, ինչպես նաև աշակերտների 79 % – ը կարծում են, որ ԱԲ-ի արդյունավետ և պատասխանատու օգտագործման հմտությունները կարևոր են սովորողների ապագայի համար։ Սակայն աշակերտների 77 % – ը և ուսուցիչների 53 % – ը երբևէ չեն անցել ԱԲ-ի վերապատրաստում։ Միաժամանակ ուսուցիչների 66 % – ը և աշակերտների 52 % – ը ցանկություն են հայտնել, որ իրենց կրթական հաստատությունները նման դասընթացներ կազմակերպեն ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ։
ԱԲ-ի օգտագործման կանոններ
Ըստ զեկույցի, հարցված աշակերտների 41 % – ը և ուսուցիչների 42 % – ը հիմնական մտահոգություններից մեկը համարում են ակադեմիական ազնվության պահպանումը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ անհրաժեշտ է դասարանում կիրառել ԱԲ-ի կիրառության պարզ և գործնական ուղեցույցներ։
Microsoft․ ԱԲ-ն պետք է լինի ուսուցչի գործընկերը, ոչ թե պատասխաններ արտադրող մեքենա։
Microsoft-ի կրթական մարքեթինգի գլխավոր տնօրեն Մեթ Ջուբելիրերի խոսքով՝ ամբողջ աշխարհում ուսուցիչներն արդեն ԱԲ-ն ընկալում են որպես դասարանում իրենց օգնականը և այժմ ավելի շատ հետաքրքրված են ոչ թե այն հարցով, թե արդյոք պետք է կիրառել ԱԲ-ն, այլ՝ ինչպես անել դա առավել արդյունավետ։
Նրա խոսքով՝ Microsoft-ը մշակել է այնպիսի գործիքներ, որոնք հիմնված են ուսուցման գիտության վրա և ստեղծվել են ուսուցիչների կարծիքների հիման վրա՝ ապահովելով, որ ուսուցիչը շարունակի վերահսկել ուսումնական գործընթացը, իսկ ԱԲ-ն ծառայի որպես աջակցող գործիք։ Ընկերության նպատակն է, որ ԱԲ-ն սովորողներին օգնի զարգացնել հմտություններ և մտածողություն, այլ ոչ թե պարզապես նրանց փոխարեն պատրաստի պատասխաններ տրամադրի։
Նոր ԱԲ գործիքներ ուսուցչի համար
Microsoft-ը ներկայացրել է մի շարք նոր հնարավորություններ, որոնք ինտեգրված են Microsoft 365 Education միջավայրում և կրթական կառավարման համակարգերում։
Unit Plans in Teach գործիքը ուսուցիչներին թույլ է տալիս մի քանի րոպեում ստեղծել ուսումնական չափորոշիչներին համապատասխան դասապլաններ՝ օգտագործելով ԱԲ-ի աջակցությունը։
Student AI Guidelines և Learning Groups in Assignments գործիքները հնարավորություն են տալիս ուսուցիչներին սահմանել ԱԲ-ի պատասխանատու օգտագործման կանոններ և տարբերակված ուսուցում կազմակերպել՝ հաշվի առնելով սովորողների անհատական կարիքները։
Learning Zone նոր միջավայրը նախատեսված է առցանց դասերի համար՝ ապահովելով ուսուցչի կառավարումը և իրական ժամանակում սովորողների ակտիվության դիտարկումը։ Այն հաջորդ մեկ տարվա ընթացքում փորձնական հասանելի կլինի Windows 11 օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերում։
ԱԲ-ն՝ սովորողի օգնական
Microsoft-ը հայտարարում է, որ ընդլայնում է նաև աշակերտների համար նախատեսված ԱԲ հնարավորությունները՝ ստեղծելով գործիքներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ուսումնասիրվող նյութը, զարգացնել ինքնուրույն սովորելու կարողությունները և պահպանել սովորողին ուսումնական գործընթացի կենտրոնում՝ խթանելով ոչ թե պատրաստի պատասխաններ ստանալը, այլ գիտելիքի գիտակցված յուրացումն ու մտածողությունը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
























































