«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Էքսեթերի համալսարանի կայքից
Մեծ Բրիտանիայի լեզվաբանական երեք առաջատար մասնագիտական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Էքսեթերի համալսարանի՝ շուրջ 150 աշխատատեղ կրճատելու ծրագրի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ հումանիտար և օտար լեզուների կրթության զարգացման վրա։
Թարգմանիչների ինստիտուտի, Թարգմանչական ընկերությունների ասոցիացիայի և Լեզվաբանների թագավորական ինստիտուտի ղեկավարները նշում են, որ լեզուների բաժինների փակումը միայն համալսարանների խնդիր չէ։ Նրանց գնահատմամբ՝ դրա հետևանքով նվազում է նաև ապագա ուսուցիչների պատրաստումը, սահմանափակվում են դպրոցներում օտար լեզուների ուսուցման հնարավորությունները, իսկ բարձրագույն կրթությունում լեզուների մասնագիտություններ ընտրող ուսանողների թիվը շարունակում է նվազել։ Ամենամեծ ազդեցությունը, ըստ մասնագետների, կրում են մարզային բուհերում սովորող և սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։
The Guardian-ի հրապարակման համաձայն՝ մասնագետները հիշեցնում են նաև այս խնդրի տնտեսական հետևանքների մասին։ Հետազոտությունների տվյալներով՝ օտար լեզուների իմացության պակասը Միացյալ Թագավորության տնտեսությանը տարեկան արժենում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 3.5%-ը՝ հիմնականում արտահանման հնարավորությունների կորստի պատճառով։ Բացի այդ, գործատուների շուրջ մեկ երրորդը նշում է, որ դժվարանում է համալրել աշխատատեղերը լեզվական հմտություններ ունեցող մասնագետների պակասի պատճառով։ Միաժամանակ, օտար լեզուների իմացությամբ աշխատակիցներ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունները արտահանման ոլորտում 30%-ով ավելի հաջող արդյունքներ են գրանցում։
Լեզվաբանական երեք կազմակերպությունները համալսարանների ղեկավարներին են ներկայացրել «Լեզուների ռազմավարական նշանակությունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթությունում» զեկույցը՝ առաջարկելով լեզուների ուսուցումը դիտարկել որպես երկարաժամկետ ներդրում երկրի կրթական և տնտեսական զարգացման համար, այլ ոչ թե ֆինանսական բեռ։ Սակայն, նրանց խոսքով, բուհերի մեծ մասը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին։
Քննարկմանը միացել է նաև խորհրդարանի Ժամանակակից լեզուների հարցերով համակուսակցական խմբի նախագահ, պատգամավոր Դարեն Փաֆին։ Նա հայտարարել է, որ օտար լեզուների կրթության հնարավորությունների սահմանափակումը կարող է բացասաբար անդրադառնալ երիտասարդների սոցիալական առաջընթացի և աշխատաշուկայում մրցունակ լինելու հնարավորությունների վրա։ Պատգամավորը կառավարությանը կոչ է արել ընդլայնել դպրոցներում օտար լեզուների ուսուցման խրախուսման ծրագրերը, մեծացնել ֆինանսական աջակցությունը լեզուներ ընտրող աշակերտների համար և լրացուցիչ միջոցներ հատկացնել լեզվի կարևորության հիմքով մասնագիտություններին։
Փորձագետների գնահատմամբ՝ եթե օտար լեզուների կրթության նկատմամբ ներկայիս քաղաքականությունը չվերանայվի, Միացյալ Թագավորությունը կարող է աստիճանաբար կորցնել բազմալեզու միջավայրում արդյունավետ գործելու իր կարողությունը, ինչը կազդի ոչ միայն կրթության, այլև երկրի տնտեսական և միջազգային համագործակցության հնարավորությունների վրա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026



























































