«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Reuters– ի
Ժնևում երեկվանից ընթանում է ՄԱԿ-ի Արհեստական բանականության կառավարման գլոբալ համաժողովը, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ արհեստական բանականության կարգավորման հարցում առաջնահերթությունը պետք է լինի երեխաների անվտանգությունը։
«Մենք որևէ դեղամիջոց չենք տալիս երեխային, քանի դեռ այն անվտանգ չի ճանաչվել։ Մենք ստուգում ենք յուրաքանչյուր խաղալիք։ Սակայն արհեստական բանականությունն արդեն հասել է մեր երեխաներին՝ նրանց ուսմանը, ընկերական հարաբերություններին և ամենաանձնական հարցերին, նախքան որևէ մեկը կհարցներ, թե դա ինչ ազդեցություն կունենա նրանց վրա», – Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Գուտերեշը։
Գուտերեշն առաջարկել է ընդունել երեխաների անվտանգության վերաբերյալ արհեստական բանականության պարտավորագիր, որով արհեստական բանականության համակարգեր մշակող ընկերությունները պարտավոր կլինեն նախ ապացուցել, որ իրենց տեխնոլոգիան անվտանգ է երեխաների համար, և միայն դրանից հետո այն հասանելի դարձնել անչափահասներին։
«Աշխարհը դեռ պատրաստ չէ արհեստական բանականության այսքան արագ զարգացմանը»,– հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը հիշեցրել է դեպքեր, երբ անչափահասները արհեստական բանականության համակարգերի կիրառությունը հանգեցրել է ինքնավնասման կամ մոլորության։
ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված 40 անկախ փորձագետներից կազմված գիտական հանձնաժողովը համաժողովին ներկայացնելու է արհեստական բանականության վերաբերյալ առաջին անկախ գիտական գնահատականը։ Ավելի ամբողջական զեկույց նախատեսվում է հաջորդ տարի՝ Նյու Յորքում արհեստական բանականության կառավարման երկրորդ գլոբալ համաժողովին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026

























































