Ինչպե՞ս տարբերել անաչառ լրատվությունը գնահատականներով ու քարոզչական երանգներով համեմված ու ինչ-ինչ նպատակներ հետապնդող տեքստերից։
«Ինտերնյուսի», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերով «Հայաստանում մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում «Մեդին հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանի անցկացրած դասընթացի ժամանակ Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցիչները գործնական աշխատանքով ապացուցեցին, որ տիրապետում են մեդիայի գլխավոր կանոններին ու միշտ նկատում են մեդիա բովանդակության ծածուկ նպատակները։ Նույն հարցի վերաբերյալ տարբեր մեդիա մոտեցումների նրբություններն այլևս տեսանելի են ուսուցիչներին։
Գործնական աշխատանքը հնարավոր է դարձել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ իրականացրած «Տավուշի մեդիագրագետ ուսուցիչներ» ծրագրի շրջանակում:
Ապացույցը՝ տեսանյութում։
Նոր մեկնաբանություն