«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ ԻԱԿ-ի
Թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են տեղեկություն տրամադրելու բավականին հստակ ընթացակարգեր, այնուամենայնիվ պետք է նշել, որ բացակայում են արդյունավետ կիրառման մեխանիզմները՝ խոչընդոտելով լրագրողների տեղեկատվության ազատության իրավունքի լիարժեք իրացմանը։ Նշված է Հայաստանում լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկայի վերաբերյալ հետազոտության մեջ, որի հեղինակը Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է:
Ըստ հետազոտության, հարցմանը մասնակից 77 լրագրողների միայն 35%-ն է նշել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան ստանալու մասին։ Հարցված լրագրողների 37.7%-ը նշել է, որ պատասխանները ստանում է միջինը 6-10 օրվա ընթացքում օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն, իսկ 26%-ը նշել է, որ պատասխաններ ստանում է 11-30 օրվա ընթացքում, և 1%-ը նշել է օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան ստանալու մասին։
Ըստ հետազոտության, ժամկետների հետ կապված մյուս խնդիրը լրացուցիչ աշխատանք կատարելու հիմնավորմամբ պատասխանի ժամկետների հետաձգման հնարավորության չարաշահումն է։ Պատասխանելով ԻԱԿ այն հարցին, թե ինչ պարբերականությամբ են պետական կառույցները լրացուցիչ ժամանակ խնդրում հարցումներին պատասխանելու համար՝ հարցված լրագրողների գրեթե կեսը՝ 48%-ը նշել է «հաճախ» տարբերակը։ Ստացվում է, որ գրեթե ամեն երկրորդ հարցման պատասխանը տրվում է լրացուցիչ՝ 30- օրյա ժամկետում, որը լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
Հարցված լրագրողների գրեթե կեսը (49.3%) նշել է, որ մի քանի հարց պարունակող (համարակալված հարցերով) հարցումների պատասխանները «հազվադեպ» կամ «երբեք» համարակալված չեն լինում: 66.2% նշել է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության անկախ մարմնի ստեղծումը դրական ազդեցություն կունենա տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության վրա:
«ԵԽ Կոնվենցիան և Տեղեկատվության ազատության օրենսդրությունը նախատեսում են Տեղեկատվության ազատության լիազոր մարմին, սակայն Հայաստանում դեռևս այն ձևավորված չէ։ Մաժամանակ, միջազգային փորձը վկայում է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության անկախ արտադատական վերանայումը լավագույն երաշխիքն է այս իրավունքի լիարժեք պաշտպանության համար»,- նշում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և տալիս հարցի լուծումը .«Անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը սկսի տեղեկատվության ազատության լիազոր մարմնի (հանձնակատարի) սահմանադրական ինստիտուտի ստեղծման գործընթացը»:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ