«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Զարուհի Հովհաննիսյանի ՖԲ էջից
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» լուրերի եթերում հեռարձակված «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրով ռեպորտաժի վերաբերյալ՝ քննելով իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքը:
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացրել է. «Տեսանյութում պարզորոշ ի ցույց են դրվում երեխաների առողջական վիճակը և առանձնահատկությունները։ Դա կարող էր արվել ներառականության սկզբունքին և հասարակության մեջ երեխաների ինտեգրման նպատակին համապատասխան։ Սակայն, թեև տեսանյութում պատմվում է երեխաների դրական զգացմունքների, իրականացված ցանկությունների մասին, իսկ լրագրողի օգտագործած բառապաշարում չկան խտրական կամ վիրավորական ձևակերպումներ, այդուհանդերձ, ռեպորտաժում առկա են երեխաների անօգնականությունն ու խոցելիությունը (ինքնուրույն ուտելու, ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությունը) ի ցույց դնող կադրեր, ինչը համահունչ չէ երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքին և հակասում է Կանոնագրի 4.3. կետով սահմանված պարտավորությանը»։
Եզրակացության մեջ անդրադարձ կա նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի չափազանց ներկայության խնդրին. «ԴՄ-ն հորդորում է լրատվամիջոցներին, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաներն ու միջոցառումները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի, և չխամրեցվի ակցիայի բուն սոցիալական նշանակությունը։ Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին է, այլ հանրային գործչի (տվյալ դեպքում՝ վարչապետի տիկնոջ) գործունեության գովերգման»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ