«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Los Angeles Times-ի
Ռուսական դատարանը դռնփակ նիստում երեք ամսով երկարաձգել է The Wall Street Journal-ի 32-ամյա թղթակից Էվան Գերշկովիչի կալանքը։ Նա առաջին լրագրողն է, որը Ռուսաստանում լրտեսության մեղանդրանքով քրեական հետապնդման է ենթարկվում սառը պատերազմից ի վեր։ Գերշկովիչը մոսկովյան Լեֆորտովոյի բանտում է անցյալ տարվա մարտի 29-ից։
ԱՄՆ կառավարությունը հերքել է ռուսական կողմի պնդումները, թե Գերշկովիչը լրտես է։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե քրեական հանցագործության, օրենքը խախտելու մասին է, այլ լրագրողին որպես պատանդ վերցնելով՝ քաղաքական հարց լուծելն է։
The Wall Street Journal պարբերականը հայտարարել է, որ լրագրողը ռուսական բանտում է հայտնվել միայն ու միայն իր աշխատանքը կատարելու համար։ «Նա չպետք է կալնավորվեր։ Լրագրությունը հանցագործություն չէ և մենք պահանջում ենք նրան անհապաղ ազատ արձակել»,- պնդել էThe Wall Street Journal պարբերականը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026























































