«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ UNICEF-ի
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները զարգացող աշխարհում դեռևս արդիական են։ Եվ արդիական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կլինեն երկրներ, որտեղ քաղաքացիական իրավունքի իրացումը կշարունակի բախվել կառավարության կամ հասարակության խտրական վերաբերմունքին։
Ցանկացած իրավունք կամ օրենք կենսունակ է դառնում, երբ հասարակությունը պատրաստ է այն ընկալել։ Հակառակը ենթադրում է, որ նույն հասարակությունը օրենքը շրջանցելու բազմաթիվ ձևեր կգտնի և կգործի իր սահմանած «իրավունքներով»։
Մարդկության զարգացման պատմությունը, ցավոք, աչքի չի ընկնում մարդասիրական մղումներով, և որպես հետևանք՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքով։ Միայն 20-րդ դարում ժողովրդավարական արժեքների ներդրմանը զուգահեռ սկսեցին ուշադրություն դարձնել հասարակական կյանքից, ըստ էության, դուրս մնացող մարդկանց խնդիրներին, և մինչ այժմ փորձում են որդեգրել բոլորին ինտեգրելու մարդակենտրոն քաղաքականություն:
1982թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագիրը», որը բոլոր երկրներում, անկախ զարգացման մակարդակից, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսում էր ամբողջական մասնակցություն և հավասարություն սոցիալական կյանքում։
2006թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են ներառող հասարակության կայացմանը․ դրանք կարելի է դասակարգել ըստ առաջնահերթության կամ ազդեցության մակարդակների: Բայց սույն հոդվածի նպատակն է ուշադրություն հրավիրել լեզվամտածողության կարևորությանը։
Խնդիրը
Լեզվական կաղապարները չափազանց մեծ դեր ունեն մարդու վարքային դրսևորումների վրա:
Երբեմն մարդիկ արտահայտվում կամ խոսում են առանց խորանալու տարածված արտահայտությունների ու բառերի իրական բովանդակության մեջ, և ինքնաբերաբար ձևավորվում է վերաբերմունք, որն աստիճանաբար վերածվում է աշխարհայացքի՝ հանգեցնելով դրանցից բխող գործողությունների։

Նման խնդրի են բախվում հենց հաշմանդամություն ունեցող անձինք, քանի որ հասարակության խոսույթում կան վաղուց ձևավորված կարծրատիպային արտահայտություններ, բառեր, որոնք անուղղակիորեն ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա։ Օրինակ՝ հայերենում, ինչպես և այլ լեզուներում առկա են արտահայտություններ, որոնք վիրավորական երանգ են պարունակում և պիտակավորում են, ասենք, լսողության (քա՞ռ ես), տեսողության (քո՞ռ ես) կամ այլ խնդիրներ ունեցող անձանց։ Քանի որ երևույթը միայն հայերենի բառամթերքին չի հատուկ, և այլ լեզուներում ևս կարելի է գտնել բազմաթիվ նման օրինակներ, կարելի է ենթադրել, որ այն այս կամ այն չափով օրինաչափ է եղել բոլոր ժողովուրդների համար։
Պատճառները
Պատճառներն ունեն պատմական և սոցիալական բազմաթիվ շերտեր․ վախը, կրոնական նախապաշարմունքներով պայմանավորված տգիտությունը, կառավարման համակարգերի որդեգրած անտարբերությունը, անհանդուրժողականությունը: Հիշենք Սպարտա քաղաք-պետության տխրահռչակ օրինակը, երբ հաշմանդամները համարվում էին պետության համար ոչ պիտանի մարդիկ, և նրանց հաճախ պարզապես ոչնչացնում էին:
Այլ պատճառներ էլ կան:
Մարդկանց գիտակցության մեջ երկար ժամանակ իշխել է այն մտայնությունը, որ ցանկացած հիվանդություն կամ հաշմանդամությունը աստծո պատիժն է, հետևաբար այն մերժելի է և խարազանելի, թեպետ քրիստոնեությունը բոլորովին հակառակ տեսակետն էր քարոզում։
Բժշկության և գիտության մյուս ճյուղերի զարգացման, ինչպես նաև հասարակության մեջ յուրաքանչյուր անհատի դերի կարևորմանը զուգահեռ այս կարծրատիպը, իհարկե, գնալով, թուլանում է, բայց, այնուամենայնիվ, լեզվամտածողության մեջ շարունակում են դեռ գոյատևել այդ ընկալման արձագանքները՝ վիրավորական արտահայտությունների և բառերի տեսքով։
Լուծումը
Հետաքրքիր է, որ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ աչքի ընկնող սկանդինավյան ժողովուրդների լեզվում կարելի է գտնել հակառակ իմաստով գործածվող արտահայտություններ կամ բառեր, որոնք ընդգծում են այդ անձանց նկատմամբ հարգանքը և հանդուրժողականությունը։ Երբ այդ խոսույթը ժողովրդախոսակցական մակարդակում է ապրում, կարելի է վստահ ասել, որ խնդիրն այլևս լուծված է։ Օրինակ՝ դանիերենում ասացվածք կա՝ «Հիվանդությունը չեն ընտրում», կամ շվեդերենում կա այսպիսի ասացվածք․ «Այն, ինչ տարբերվում է, լավ է», նորվեգերենում՝ «Մարդն ավելին է, քան իր արտաքինը»։
Ժողովրդախոսակցական լեզվի մակարդակում նման առած-ասացվածքների առկայությունը խոսում է նրա մասին, որ պարարտ հող կա հանդուրժողականության, իրավահավասարության հաստատման համար, որի ծիրում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դրսևորումը։
Աշխարհն այսօր փորձում է ձերբազատվել անհատի կայացման համար ազատ միջավայրի ձևավորմանը խոչընդոտող հանգամանքներից, ուստի անհրաժեշտ է վերանայել նաև մեր լեզվում առկա կաղապարները և կարծրացած խոսույթը։

Բառային մակարդակում «նորմալ» կամ «աննորմալ», «հիվանդ», «դաուն», «մտավոր հետամնաց», «սայլակին գամված», «կաղ», «կակազող», «հոգեկան հիվանդ» և նման ձևակերպումները արդեն իսկ նվաստացուցիչ կամ հեգնական, մերժողական երանգներ են պարունակում, հետևաբար նման բառապաշարի գործածությունը բացասական վերաբերմունք է գեներացնում և չի կարող նպաստել էական փոփոխությունների իրականացմանը։
Բառերի ընտրություն
Անչափ կարևոր է, որ յուրաքանչյուր անձ վերանայի իր ձևակերպումները, կոտրի կարծրատիպերը նախ և առաջ լեզվական մակարդակում՝ չափազանց զգուշորեն ընտրելով բառերը։ Այսօր մասնագիտական շրջանակները առաջարկում են նոր ձևակերպումներ, որոնք ընդգծում են անձի կարևորությունը՝ ընդամենը նրբանկատորեն նշելով նրա խնդիրը։ Օրինակ՝
Հաշմանդամություն ունեցող անձ կամ ֆիզիկական խնդիր ունեցող անձ, իսկ եթե պետք է ավելի հստակեցնել խնդրի բնույթը, դարձյալ նույն տրամաբանությամբ՝ աուտիզմ ունեցող անձ, թույլ տեսողություն կամ լսողություն ունեցող անձ և այլն։

Զարմանալի մի օրինաչափությամբ գրեթե բոլոր լեզուներում հանդիպում է «Կատարյալ մարդ չկա» կամ «Ոչ ոք կատարյալ չէ» արտահայտությունը, որը կարող է դառնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մեկնակետը և նոր խոսույթի սկիզբը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ